Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցում է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին19.03.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցում է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին

Մոսկվայում ընթանում Է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, դիմելով հավաքվածներին, առաջարկել Է քննարկել Եվրասիական տնտեսական հանրակցության վերակազմման հարցը, ընդգծելով, որ այդ գործընթացը պետք Է քաղաքակիրթ բնույթ կրի: «Մեր օրակարգի հիմնական կետը վերաբերում Է ԵվրԱզԷՍ-ի վերակազմման մասին ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 19-ի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Հիշեցնեմ՝ ինչ Էր այն ժամանակ տեղի ունենում. մենք քննարկում... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասադ Ալամին19.03.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասադ Ալամին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների, ֆինանսների նախարարության կարողությունների ու ֆինանսական շուկայի զարգացման, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի ծրագրերին աջակցելու և օժանդակություն ցուցաբերելու համար: Այնուհետև, զրուցակիցները քննարկել են... ավելին →

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Արմավիրի մարզի ոռոգման համակարգերի վերականգնողական աշխատանքներին19.03.2012

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Արմավիրի մարզի ոռոգման համակարգերի վերականգնողական աշխատանքներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած և Աղավնատուն համայնքներ` ծանոթացել ներտնտեսային ոռոգման համակարգերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Արագած համայնքում ընթացքի մեջ է Ստորին Հրազդանի II–րդ հերթի ջրանցքի 2,183 կմ հատվածի վերականգնման աշխատանքները, որի արժեքը գնահատվում է 324 մլն դրամ: Վերականգնման արդյունքում ջրի տարեկան կորուստները կնվազեն մոտ 4,1 մլն. մ3-ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան մոտ 490 հեկտարով: Ջրանցքի ջրի... ավելին →

Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել19.03.2012

Նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագել է Ազգային ժողովի ընդունած «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները: ... ավելին →

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով  առաջադրվող  առաջին 20 անձանց ցուցակ`18.03.2012

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով առաջադրվող առաջին 20 անձանց ցուցակ`

Սարգսյան Սերժ Աբրահամյան Հովիկ Սարգսյան Տիգրան Մարգարյան Տարոն Նիկոյան Սամվել Հակոբյան Հրանուշ Սահակյան Գալուստ Զոհրաբյան Ռազմիկ Մինասյան Գագիկ Բեգլարյան Գագիկ Նաղդալյան Հերմինե Աշոտյան Արմեն Հարությունյան Դավիթ Շարմազանով Էդուարդ Գրիգորյան Մանվել Պետրոսյան Շուշան Գեղամյան Արտաշես Հարությունյան Խոսրով Բաբուխանյան Հայկ Բաբլոյան Արա  ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա17.03.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

 Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու նույն օրը տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Նիստին մասնակցում են ԵվրԱզԷՍ-ի անդամ և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները: www.president.am   ավելին →