Լուրեր

ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության ՀՀԿ Ճամբարակի շրջանային կազմակերպության  Դրախտիկ սկզբնական կազմակերպության ժողով22.10.2012

ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության ՀՀԿ Ճամբարակի շրջանային կազմակերպության Դրախտիկ սկզբնական կազմակերպության ժողով

2012 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության ՀՀԿ Ճամբարակի շրջանային կազմակերպության Դրախտիկ սկզբնական կազմակերպության ժողովը, որին 62 անդամներից մասնակցում էին 35-ը: Սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին ս/կ-ի օրակարգը: Մելսիկ Ղալեչյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջարկեց առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանի... ավելին →

Ամփոփվեցին ԱՊՀ ՄԽՎ համաժողովի արդյունքները22.10.2012

Ամփոփվեցին ԱՊՀ ՄԽՎ համաժողովի արդյունքները

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 22-ին հրավիրված մամլո ասուլիսում ամփոփեց Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակներում անցկացված համաժողովի արդյունքները: Համաժողովը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Էդուարդ Շարմազանովը, վերաբերել է մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը եւ կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին: ԱԺ փոխնախագահը նշեց, որ իր ելույթում անդրադառնալով ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ ինտենսիվ... ավելին →

Խորհրդարանն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը22.10.2012

Խորհրդարանն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովն սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նստաշրջանի եւ ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայում քննարկված հարցերը: Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր է գրանցվել Թեւան Ժիրայրի Պողոսյանը: Մինչ օրակարգային հարցի քննարկմանն անցնելը Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ... ավելին →

Քաղաքապետարանի ծրագրով շուրջ 140 տարբեր օբյեկտներ արդեն ապահովված են WiFi համակարգով22.10.2012

Քաղաքապետարանի ծրագրով շուրջ 140 տարբեր օբյեկտներ արդեն ապահովված են WiFi համակարգով

 Մայրաքաղաքում շարունակվում են քաղաքապետարանի 2012թ. ծրագրերով նախատեսված աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ արդեն ասֆալտապատվել է 1 մլն 800 հազ. քմ ճանապարհ, զուգահեռ իրականացվել են նաև 330.000 գծամետր ճաքալցման աշխատանքներ: Տարեկան ծրագրով արդեն ավարտվել են նաև յոթ վերգետնյա անցումների կառուցման և շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է հսկողություն սահմանել փողոցների, ուղեանցների ու կամուրջների տարածքների հիմնանորոգման և... ավելին →

Վարչապետը հանձնարարել է Քասախ գետի վրա, Օշական գյուղի տարածքում, կամուրջ կառուցել22.10.2012

Վարչապետը հանձնարարել է Քասախ գետի վրա, Օշական գյուղի տարածքում, կամուրջ կառուցել

 ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ կառավարությունը, հրատապ ծրագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում կառուցվելիք կամրջի շինարարության համար հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ: Կամուրջը նախատեսված է ինչպես մարդատար, բեռնատար մեքենաների, այնպես էլ հետիոտնի համար: Նշենք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի բնակիչները ՀՀ վարչապետին ուղղված նամակով խնդրել էին կամուրջ կառուցել Քասախ գետի վրա` Օշականի մանկական առողջարանի հարևանությամբ: Խնդիրն այն է, որ համայնքի շուրջ... ավելին →

Բարելավվում են բնական գազի և ջրի ոլորտի օրենսդրական կարգավորումները22.10.2012

Բարելավվում են բնական գազի և ջրի ոլորտի օրենսդրական կարգավորումները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ: ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտի առաջարկությունների փաթեթը, որը ներառում էր բնական գազի և ջրի ենթաոլորտները: Այս ոլորտներում ուսումնասիրվել են միացման և... ավելին →