Լուրեր
Գագիկ Բեգլարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին։ Դեսպանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ Ֆրանսիայի կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում, վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապնդման և զարգացման համար։ Նախարար Բեգլարյանը շեշտել է, որ այսօր տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում Ֆրանսիայի պետական հաստատությունները, մասնավոր բիզնեսը, ինչպես նաև առաջավոր... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել է ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետն ու 24.1-րդ հոդվածի 1-ին կետը, հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: Ըստ կարգադրության` հանձնաժողովն ունի հետեւյալ կազմը` Դավիթ Հարությունյան (էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցություն),... ավելին →
ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ Կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Խորին համոզմունքով ցանկանում ենք նշել, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման ուղիով: Դուք կարող եք հպարտության զգացումով նայել Ձեր անցած ճանապարհին, քանի որ այդ ամբողջ ընթացքում անձնվիրաբար ծառայել եք հարազատ ժողովրդին եւ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա
Նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիև: Հանրապետության նախագահը հանդիպում կունենա գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ: Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին մայրաքաղաք Կիևում կդիտի նաև Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012» եզրափակիչ խաղը: ավելին →
Մեծարգո պարոն Նախագահ, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր առաջնորդությամբ, Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր երկիրը ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում շարունակում է արձանագրել տեսանելի առաջընթաց եւ, որ ամենակարեւորն է, ամուր հիմք է ստեղծվել hանրապետության կայուն զարգացման համար: Համբերատարությունը, հետեւողականությունը, պետական գործչի Ձեր փորձն ու ունակությունները վստահության ու ապահովության միջավայր են ձեւավորում մեր... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է բացօթյա գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին
Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է շուկայի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ:Երևանի քաղաքապետարանի կողմից գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվել են անվճար, քաղաքապետարանն... ավելին →