Լուրեր

Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյային04.04.2012

Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյային: Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Սկանդինավյան երկրների և մասնավորապես Ֆինլանդիայի հետ համագործակցության զարգացումն ու հարաբերությունների առավել ամրապնդումը: Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման գործում Ֆինլանդիայի հետաքրքրվածությունն ու ջանքերը, տարածաշրջանի երկրների... ավելին →

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ03.04.2012

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել և տուժել են տասնյակ ռուսաստանցիներ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր ցավակցության և զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին՝ արագ ապաքինման մաղթանքները: ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է Բոյկո Բորիսովին03.04.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Բոյկո Բորիսովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին: Երկու երկրների վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը: «Մեր երկրների միջև առկա են պատմական և եղբայրակական հարաբերություններ, որոնք ունեն խորը արմատներ: Մենք մեր պարտքն ենք համարում ընդլայնել և ամրապնդել այդ հարաբերությունները: Վստահ ենք, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի մեր կապերի ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Բուլղարիայի... ավելին →

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի համատեղ մամուլի ասուլիսի սղագրությունը03.04.2012

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի համատեղ մամուլի ասուլիսի սղագրությունը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյան - Հարգելի գործընկերներ, այսօր մենք պատիվ ունենք ընդունելու Բուլղարիայի վարչապետին և պաշտոնական պատվիրակությանը: Համոզված ենք, որ այս այցելությունը նոր էջ է բացելու մեր երկու պետությունների միջև տնտեսական, սոցիալական և քաղաքական հարաբերությունների առումով: Մենք ունենք համագործակցության դարավոր պատմություն, խոր արմատներ, բայց այսօր վարչապետի հետ արձանագրեցինք, որ, ցավոք, տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում, և ուրեմն անհրաժեշտ է նոր լիցք... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին03.04.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան, պարոն Նիկոյանը խորհրդանշական համարեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի օրը: ԱԺ նախագահի խոսքով` ՀՀ եւ ՌԴ միջեւ գործընկերային եւ ռազմավարական հարաբերությունները, որոնք հիմնված են երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ու եղբայրության վրա,... ավելին →

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուին 03.04.2012

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 3-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուի հետ: Երկուստեք բարձր գնահատելով հազարամյակների ընդհանուր պատմություն ու քաղաքակրթական նվաճումներ ունեցող բարեկամ ժողովուրդների բարձր մակարդակի հարաբերությունները` կողմերը համոզմունք հայտնեցին, որ հետայսու տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերն ու փոխգործակցությունը երկու երկրների միջեւ էլ ավելի կամրապնդվեն: Տիկին Վասիլիկի... ավելին →