Լուրեր

Վարչապետ. «Մեր պարտքն է ստեղծել հայության ուժերը համախմբող պլատֆորմ»10.04.2012

Վարչապետ. «Մեր պարտքն է ստեղծել հայության ուժերը համախմբող պլատֆորմ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Մեդիամաքս» լրատվական գործակալության «50 գլոբալ հայերը» նախագծի շնորհանդեսին: Նախագծի նպատակն է ներկայացնել ծագումով Հայաստանից կամ նախկին ԽՍՀՄ-ից այն հայազգի մարդկանց, որոնք ապրում են արտասահմանում, հասել են հաջողությունների, սակայն լայն հասարակությանը հայտնի չեն: Նախագիծը կներկայանցի «մարդկային պատմություններ» ոչ միայն նրանց աշխատանքային հաջողությունների, այլև կենցաղի, ընտանիքների մասին: Շնորհավորելով նախագծի... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի պայմաններին 10.04.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի պայմաններին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի կողմից կազմակերպված Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառմանը: Կրթահամալիրի վառ գույներով զգեստավորված փոքրիկ սաները Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում նախ տոնական երգ ու պարով ողջունել են քաղաքապետին և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, որից հետո նրանք մասնակցել են եկեղեցում Սբ. Զատկի տոնին նվիրված պատարագին: Այնուհետև քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել... ավելին →

«ՀՀԿ-ն աշխատել է ժողովրդի վստահությունը արդարացնելու համար». ՀՀ Նախագահ10.04.2012

«ՀՀԿ-ն աշխատել է ժողովրդի վստահությունը արդարացնելու համար». ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 10-ին հանդիպեց Էրեբունի վարչական շրջանի բնակչության հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նախագահը նշեց, որ սա այն պահն է, երբ զեկուցվում է` ինչ է արվել անցնող տարիներին եւ ինչ պետք է արվի առաջիկայում: «Մենք ձեզ հետ գնում ենք ընտրություններին, գնում ենք ընտրելու նոր խորհրդարան: ՀՀԿ-ն, որպես կառավարող ուժ չի թաքցրել թերություններն ու թմբկահարել... ավելին →

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է երկրի հաջողությունները: ՀՀԿ առաջնորդ10.04.2012

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է երկրի հաջողությունները: ՀՀԿ առաջնորդ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 10-ին այցելեց Նուբարաշեն և հանդիպեց նրա բնակիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նախագահն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց նուբարաշեցիներին հինգ տարի առաջ հանրապետական կուսակցությանը վստահելու համար և հորդորեց այս անգամ ևս վստահել: «Ես ձեզ հետ խոսում եմ անկեղծ ու խոստովանում եմ, որ մեծ հաջողություններով հպարտանալ չենք կարող: Այժմ մենք շունչ... ավելին →

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի ԼՂ եւ Ադրբեջանի շփման գծում09.04.2012

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի ԼՂ եւ Ադրբեջանի շփման գծում

ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ապրիլի 12-ին Ասկերանի ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի կազմի մեջ են մտնելու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) ու Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաու ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի... ավելին →

ՀՀ վարչապետն առաջարկում է Եվրասիական Մաքսային միության շրջանակներում Հայաստանին տալ հատուկ կարգավիճակ07.04.2012

ՀՀ վարչապետն առաջարկում է Եվրասիական Մաքսային միության շրջանակներում Հայաստանին տալ հատուկ կարգավիճակ

Հայաստանը հստակեցրել է իր դիրքորոշումը և հետաքրքրված է ԵվրԱզԵՍ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Gazeta.ru լրատվամիջոցին տված հարցազրույցում: «Հարցը նրանում է` ինչ կերպ պետք է տեղի ունենան այդ գործընթացները: Օրինակ, այսօր Ղրղզստանը և Տաջիկստանը շահագրգռված են որքան հնարավոր է շուտ անդամագրվելու Մաքսային միությանը, սակայն Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն ասում են, որ նրանք... ավելին →