Լուրեր
Ներդրվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը և ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիրը, սահմանել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհուրդ, իսկ փորձնական ծրագիրը կիրականացվի Արարատի մարզում։ Փոփոխություն և... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի չգործող շատրվանների վերագործարկման ծրագրի շրջանակում, <<ՎՏԲ-Հայաստան>> բանկի աջակցությամբ վերագործարկվել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա - Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվանը: Ամբողջությամբ փոխվել են եզրաքարերն ու խողովակաշարերը: Երեկոյան ժամերին շատրվանը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հաճելիորեն զարմացնելու է գեղարվեստական լուսավորության հետաքրքիր լուծումներով:Մաքուր և խնամված հանգստի... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը օլիմպիական խաղերի հայաստանցի մասնակիցներին
Սիրելի՛ մարզիկներ և մարզիչներ, Հայաստանը հերթական անգամ իր պատվիրակությամբ ներկայանում է համաշխարհային գլխավոր մարզահանդեսին` ամառային օլիմպիական խաղերին: Համոզված եմ, որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսևորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը: Անշուշտ, գիտակցում եք, որ ձեր մրցելույթներին ուշադրությամբ հետևելու են Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցները: Հավատում եմ, որ... ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանին: Հանրապետության նախագահը և Սեմ Սիմոնյանը զրուցել են մեր երկրում «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի գործունեության, իրականացրած ծրագրերի, այդ թվում՝ Երևանում շուրջ մեկ տարի հաջողությամբ գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի և հիմնադրամի հետագա ծրագրերի մասին: Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահին... ավելին →
Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի փոխքաղաքապետի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով տիկնոջ հետ Երևանում գտնվող Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած իր պաշտոնական այցը հավուր պատշաճի կազմակերպելու և ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ... ավելին →
Տեղի է ունեցել Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստը
Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի հերթական նիստին ներկա են եղել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Օրակարգի հարցերի թվում քննարկվել է նաև նորվեգացի մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում, համանուն թանգարանին կից հոգևոր կառույցի` ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի կողմից արված էսքիզային առաջարկը: Հիշեցնենք, որ կառույցն իրականացվում է տարածքի բնակիչների խնդրանքով՝ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա... ավելին →