Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 29-ին դիտել է Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները: Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Հանրապետության նախագահն այսօր հյուրընկալվել է նաև խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայ մարզիկների պատվին Հայ առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված Հայկական բացօթյա փառատոնին: ավելին →
Վարչապետն այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ընկերություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ՝ ծանոթանալու աղի արտադրության բարելավման և նորացման նպատակով ընկերության կողմից կատարվող ներդրումային ծրագրերին։ Վարչապետին ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, մի խումբ պատգամավորներ և գործարարներ: «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը «Էքստրա» տեսակի... ավելին →
Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելությանը: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Սիրելի՛ հայրենակիցներ, Անչափ ուրախ եմ նման ջերմ մթնոլորտում ողջունելու Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Կարծում եմ՝ չափազանց... ավելին →
Արտահերթ ընտրություններ Թալինում
Սույն թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ղեկավար Սարգիս Սահակյանը հանդիպում են ունեցել ՀՀԿ Թալինի շրջանային կազմակերպության ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սույն թվականի օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների հետ կապված հարցեր: Տրվել են... ավելին →
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի ասուլիսը խորհրդարանում
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հուլիսի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց Ուկրաինա կատարած այցից: Պարոն Բաբուխանյանը տեղեկացրեց, որ այցի ընթացքում ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների խորհրդի պատվիրակության կազմում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, Ղրիմում մասնակցել «Սուրբ խաչ» հայկական ազգագրական փառատոնին: Յալթայում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորը հետաքրքրվել է, թե 2013... ավելին →
Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոնդոնի 2012թ.Օլիմպիական խաղերի բացմանը
Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 27-ին մասնակցել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրված ընդունելությանը: Նույն օրը երեկոյան Սերժ Սարգսյանն այլ պետությունների ղեկավարների և բարձրաստիճան հյուրերի հետ ներկա է գտնվել Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: ավելին →