Լուրեր

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն13.07.2012

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

 Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: *** Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, ... ավելին →

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ12.07.2012

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպման ժամանակ կողմերն արձանագրեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ հումանիտար ոլորտներում վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու միջպետական հարաբերությունները տարբեր բնագավառներում էլ ավելի զարգացնելու` երկու երկրների... ավելին →

Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը 12.07.2012

Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով նիստի օրակարգը նշեց, որ առաջին հարցով նախատեսված են ՀՊՏՀ Գյումրիի եւ Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների ընտրությունները: Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում առաջարկվեց Սամսոն Դավոյանի թեկնածությունը, իսկ... ավելին →

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփեցին վեհաժողովի 21-րդ նստաշրջանի արդյունքները 12.07.2012

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփեցին վեհաժողովի 21-րդ նստաշրջանի արդյունքները

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության անդամ Արտակ Դավթյանը հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում ամփոփեցին հուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ նստաշրջանի արդյունքները: Տեղեկացվեց, որ նստաշրջանի ավարտին ընդունվել է Մոնակոյի հռչակագիրը: Հայկական պատվիրակության ղեկավարը նշեց, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի եւ հիմնական զեկուցող լիտվացի պատվիրակ Վիլյա Աբրամիկիենեի ելույթները վերաբերել են... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին 12.07.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պարոն Զանիերի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մեր երկիրը կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ արդյունավետ համագործակցությունը տարբեր ձեւաչափերով եւ կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական... ավելին →

ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում և Ստեփանակերտում են11.07.2012

ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաները Երևանում և Ստեփանակերտում են

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը հուլիսի 11-ին կայցելի Հայաստան, նույն օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ականազերծված տարածքով կհատեն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գիծն և կայցելեն Ստեփանակերտ, այնուհետև Երևան: Երևանում նախատեսված են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և արտաքին... ավելին →