Լուրեր
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 16-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քվեարկությամբ հաստատվեց «ՀՀ 2013 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի սեղմագիրը: ավելին →
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 15-ին Բուխարեստում հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատի ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբակցության ղեկավար, ռումինահայ համայնքի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա խորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների ակտիվացման, խորհրդարանական մակարդակում կապերի զարգացման, խորհրդարանականների կողմից բարձրացվող երկկողմ հետքրքրություն... ավելին →
Հոկտեմբերի 13-ին «Հայաստան» մարզական միության մարզասրահում անցկացվեց ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի թիմային-անհատական առաջնությունը: Անզիջում պայքարում մրցակցային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ. 1-ին տեղը գրավեց և առաջնության գլխավոր մրցանակին արժանացավ ՀՀԿ Երևանի Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը, 2-րդ տեղը գրավեց ՀՀԿ Շիրակի ՏԿ թիմը, իսկ 3-րդ տեղը` Լոռու ՏԿ թիմը: Անհատական առաջնությանը մասնակցություն ունեցան 12 տարածքային... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, համագործակցությունը միջազգային կառույցներում եւ փոխգործակցության զարգացումը գիտության, կրթության եւ առեւտրատնտեսական բնագավառներում: Նշվեց, որ այս տարվա նոյեմբերին Երեւանում կկայանա միջկառավարական հանձնաժողովի նիստը: Կողմերը կարեւորեցին երկու... ավելին →
Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի աշխատանքային խումբը հոկտեմբերի 16-ին հանդիպում ունեցավ Պորտուգալիայի կրթության նախարարության ներառական կրթության վարչության պետի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ներկայացուցչի տեղակալի հետ: Հանդիպման առիթը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված՝ Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար... ավելին →
Քննարկվել են մշակութային ժառանգության վերաբերյալ հարցեր
Մշակութային ժառանգության գնահատման ու պահպանման, զբոսաշրջության զարգացման հեռանկարների և համագործակցության եզրերի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի շրջանային խորհրդի տուրիզմի միջազգային համագործակցության պատասխանատու Էլ Յամին Սումի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրերին` Արամ Սուքիասյանը նշել է, որ հայ-ֆրանսիական, ինչպես նաև Իլ դը Ֆրանսի և Երևանի քաղաքապետարանի միջև առկա ամուր բարեկամական և... ավելին →