Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին25.04.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցներին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 25-ին հանդիպում ունեցավ «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ, որին ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով սփյուռքահայ երիտասարդների ու աղջիկների այցն Ազգային ժողով՝ խորհրդարանի ղեկավարը նշեց, որ համաժողովին մասնակցությունն արդեն իսկ վկայում է նրանց ազգային մտածողության ու հոգեբանության, ազգանպաստ ձեռնարկների ու ազգային ինքնության բարձր գիտակցման մասին: «Հայերենն իմ... ավելին →

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվել է ինտերակտիվ շախմատային տախտակ25.04.2013

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվել է ինտերակտիվ շախմատային տախտակ

 Կենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, ծանոթացել այնտեղ ընթացող բարեկարգման և արտաքին ձևավորման աշխատանքներին: Տարոն Մարգարյանը ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի հետ մասնակցել է նաև <<Մոսկվա>> կինոթատրոնի հարևանությամբ տեղադրված ինտերակտիվ շախմատի տախտակի բացմանը: Ընդգծելով մայրաքաղաքում այսպիսի նորամուծությունների կարևորությունը` Տարոն Մարգարյանը շեշտել... ավելին →

Վարչապետն ընդունել է Եվրոպական Խորհրդի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին25.04.2013

Վարչապետն ընդունել է Եվրոպական Խորհրդի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ: Կառավարության ղեկավարը ողջունել է պատգամավորների այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր: Պատասխանելով... ավելին →

Երևանի քաղաքապետարանի կողմից աջակցություն` ցեղասպանությունը վերապրած 15 երևանաբնականերին24.04.2013

Երևանի քաղաքապետարանի կողմից աջակցություն` ցեղասպանությունը վերապրած 15 երևանաբնականերին

 Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն այցելություններ է կազմակերպել ցեղասպանությունը վերապրած բոլոր երևանաբնակներին: <<Այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 15 քաղաքացի է ապրում: Քաղաքապետի կողմից նրանց նկատմամբ ուշադրությունը մշտական բնույթ է կրում: Ապրիլի 24-ին ընդառաջ, վարչության կողմից ցեղասպանությունը վերապրածներին այցելություններն ու օժանդակությունը ավանդական է դարձել: Տարվա... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց Սլովակիայի Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշին24.04.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրեց Սլովակիայի Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշին

Ապրիլի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց Սլովակիայի Հանրապետության Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշին` Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման եւ հաստատման գործընթացին աջակցելու, բարեկամական կապերի ամրապնդման եւ միջպետական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար: Հանձնելով բարձր պարգեւը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Տիբոր Միկուշին... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ24.04.2013

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

«Սիրելի հայրենակիցներ, այսօր Օսմանյան Թուրքիայում մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված հանցագործության՝ ցեղասպանության 98-րդ տարելիցի օրն է: Շուտով կլրանա այդ՝ դեռեւս հիմնավորապես չդատապարտված ոճրագործության մեկ դարը, այսինքն՝ մոտ 100 տարի արդարությունը սպասում է ճշմարիտ ընկալման ու անաչառ գնահատականի: 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերը դարձան աշխարհում առաջին՝ պետականորեն կազմակերպված այլատյացության ու անհանդուրժողականության քաղաքականության ու ծրագրի անմեղ զոհերը:... ավելին →