Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Նոր Արմավիր սկզբնական կազմակերպության ժողովը
2012 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Նոր Արմավիր սկզբնական կազմակերպության ժողովը, որին 131 անդամներից մասնակցում էին 86-ը: Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Կարեն Գրիգորյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: Կարեն Գրիգորյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ... ավելին →
Վանաձորի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Բուժակ 5 սկզբնական կազմակերպության ժողովը
Նոյեմբերի 7-ին, Լոռու տարածքային կազմակերպության Վանաձորի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Բուժակ 5 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 34 անդամներից մասնակցում էին 30-ը: Ժողովը վարում էր Բուժակ 5 սկզբնական կազմակերպության նախագահ Զեմֆիրա Մարգարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ հարցին... ավելին →
Տեղի է ունեցել ՀՀԿ Էրեբունու թիվ 34 սկզբնական կազմակերպության ժողովը
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Էրեբունու թիվ 34 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 131 անդամներից մասնակցում էին 66-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Կարապետ Ջղալյանի... ավելին →
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 6-ին նոր ձեւավորված Երիտասարդական խորհրդարանի անդամներին հանդիսավոր պայաններում հանձնեց երիտասարդ խորհրդարանականի վկայականները: Շնորհավորելով ներկաներին ԵԽ անդամ ընտրվելու կապակցությամբ՝ Ազգային ժողովի նախագահն ասաց. «Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր ընտրվելու առթիվ եւ մաղթում եմ արգասաբեր ու բեղմնավոր աշխատանք: Հարգելի գործընկերներ, կարծում եմ՝ կարող եմ այդպես դիմել... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Կուբայի դեսպանին
Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վալդես Ֆիգերոային` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստանի եւ Կուբայի միջեւ հարաբերությունների զարգացումը, միջխորհրադարանական գործակցության ակտիվացումը, առեւտրատնտեսական կապերի աշխուժացումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանում ձեւավորվել է Հայաստան-Կուբա պատգամավորական բարեկամության խումբ: Շնորհակալություն... ավելին →
ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումները
Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ֆինանսավորումը արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտներին, ինչպես նաեւ՝ նախագծով նախատեսված եկամուտների... ավելին →