Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց մանկավարժների
Ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար, ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ, հանրապետության դպրոցների մի խումբ ուսուցիչներ եւ ոլորտի առաջատար մասնագետներ արժանացել են Ազգային ժողովի պատվո մեդալների, ԱԺ պատվոգրերի ու Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերի: Հոկտեմբերի 4-ին պարգեւները մանկավարժներին խորհրդարանում հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Շնորհավորական խոսքում խորհրդարանի ղեկավարն ասաց. «Սիրելի ուսուցիչներ, տիկնայք... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Շվեյցարական Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին: Ողջունելով հյուրերին կառավարությունում Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացումը տարբեր բնագավառներում, այդ թվում տնտեսական: Երկու երկրների խորհրդարանականների հանձնաժողովը հնարավորություն է տալիս քննարկելու... ավելին →
Կառավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրում գյուղատնտեսությունը զարգացնելու համար. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ֆրութֆուլ Արմենիա 8-րդ համաժողովի բացմանը, որի ընթացքում քննարկվելու են հայկական գինու արտադրության զարգացմանն առնչվող հարցեր: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է տալիս պրոֆեսիոնալ մասնակիցների հետ քննարկելու գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրները, բացահայտելու ոլորտի զարգացման նոր ուղիներն ու մեթոդները: «Հանրապետության նախագահը երկու տարի առաջ հռչակեց, որ այսուհետ... ավելին →
Նախարարները պետք է անձամբ վերահսկեն հարկային պարտավորությունների կատարումը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը` վարչապետը դիմել է ներկաներին. «Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի քանի հանձնարարականից։ Առաջինը վերաբերում է մեր գերատեսչությունների ներքո գործող կազմակերպություններին, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողներ։ Տեղյակ եք, որ Հանրապետության Նախագահը հանձնարարել է մեզ, որ այս խնդիրը լինի նախարարների ուշադրության կենտրոնում, և նախարարներն այսուհետ դրա համար... ավելին →
Ներկայացվել է հասարակական տրանսպորտի ոլորտում բարեփոխումների ընթացքը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում բարեփոխումներին ուղղված ծրագրերի ընթացքը: Նշվել է, որ շարունակվում են Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման համար մրցույթները: Միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթները հիմնականում ավարտվել են: Կայացած թվով 21 մրցույթում ընդգրկված... ավելին →
Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին նախորդ օրն ընդհատված Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Հարակից ելույթով հանդես եկավ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով ` 2011 թվականին ` հետճգնաժամային երկրորդ տարում, շարունակվեց տնտեսության վերականգնման գործընթացը, որն էլ արձանագրեց էական բարելավումներ:... ավելին →