Լուրեր

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդիպեց ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամների եւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ16.11.2012

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը հանդիպեց ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամների եւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 16-ին ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները եւ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով ՀՀ վարչապետի եւ արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ քննարկված Հայաստան-Ուրուգվայ տնտեսական կապերի զարգացման կարեւորությունն ու առեւտրաարդյունաբերական պալատ... ավելին →

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր16.11.2012

Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության անդամներն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Բարձրաստիճան... ավելին →

Խորհրդարանական լսումներ՝ «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթություն ապահովելու համատեքստում» թեմայով16.11.2012

Խորհրդարանական լսումներ՝ «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթություն ապահովելու համատեքստում» թեմայով

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հաձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին անցկացվեցին խորհրդարանական լսումներ՝ առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ` «Հանրակրթական բարեփոխումները` բոլորի համար կրթություն ապահովելու... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սարգիս Հովսեփյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով15.11.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սարգիս Հովսեփյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստան-Լիտվա ընկերական խաղով Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին: Հրաժեշտի հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և Երևանի մարզական կյանքին ակտիվ մասնակցության համար Սարգիս Հովսեփյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Ազգային հավաքականի կազմում ավելի քան 130... ավելին →

Վարչապետն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարարին15.11.2012

Վարչապետն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը և պատրաստ ենք ջանքեր գործադրել՝ երկկողմ բազմակողմանի համագործակցության խորացման համար»: Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ՝ տարբեր բնագավառներում: ... ավելին →

Սպառողների սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի15.11.2012

Սպառողների սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սննդի անվտանգության խնդիրներին. «Նախորդ նիստին մենք հնարավորություն ունեցանք լսել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ պարոն Բախչագուլյանին։ Պարբերաբար անդրադառնալու ենք այդ խնդրին։ Մեզ դիմել են նաև պանրագործներ, որոնք այսօր ապահովում են ստանդարտներին... ավելին →