Լուրեր
Ամփոփվեցին ԵԽԽՎ 2013 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքների արդյունքները
Հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը ամփոփեցին հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ 2013 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքների արդյունքները: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին շնորհվել է ԵԽԽՎ... ավելին →
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրվեց հուշամեդալով
Հունվարի 29-ին Արտաշատում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց «Պարույր Սեւակ» ոսկե հուշամեդալով՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ու նրանց դերի բարձրացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց իր գործունեությունը գնահատելու համար: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձավ արտաքին եւ ներքին քաղաքական մի քանի խնդիրների,... ավելին →
Երիտասարդ կուսակցականները վերապատրաստվեցին Ծաղկաձորում
Հունվարի 25-27-ը Ծաղկաձորում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կազմակերպել էր «Հաջողակ կուսակցական աշխատանք. կառավարում և հաղորդակցություն» խորագրով դասընթաց: Դասընթացի նպատակն էր երիտասարադներին ծանոթացնել քաղաքական գործընթացներին, բանավեճի արվեստին: Մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզաբնակ 20 անդամներ: Ծրագիրը բաղկացածէր 4 մասից` • քաղաքական բանավեճեր. կառուցողական և ապակառուցողական տեխնոլոգիաներ, • կուսակցություն և ԶԼՄ... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Մարկո Մայային եւ Սենատի նախագահ Ժոզե Սարենեյին: «Խորը վշտով տեղեկացանք Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Սանտա Մարիա քաղաքում տեղի ունեցած աղետալի հրդեհի մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ»,-մասնավորապես նշված է հեռագրերում: Խորհրդարանի նախագահը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից խորին... ավելին →
Նախաձեռնվել է շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողների այցը ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հունվարի 27-ի ուշ երեկոյան երևանցի շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողներ հարմարավետ ավտոբուսներով մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրը իրենց որդիների հետ նշելու: Ծրագրի իրականացման պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ, ինչպես և նախատեսվել էր, մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի կողմից նախապես ներկայացված ցուցակների համաձայն, ընտրվել են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց որդիները... ավելին →
Տարոն Մարգարյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Յուրաքանչյուր տարի այս օրը առանձնակի ոգևորությամբ նշում ենք մեր ժողովրդի թերևս ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի օրը: Գաղտնիք չէ, որ այսօր տարածաշրջանի ամենամարտունակի համարումը պատվով կրող մեր բանակը ձևավորվեց հայ ժողովրդի համար կարևորագույն և պատասխանատու ժամանակաշրջանում: Աշխարհում քիչ բանակներ կան, որոնք, պատերազմելուն զուգահեռ ձևավորվելով, դարձել են նաև հաղթող բանակ: Հայոց բանակը հենց այդ եզակիներից է, և փառք ու պատիվ բոլոր այն նվիրյալներին,... ավելին →