Լուրեր
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն և բազմաթիվ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը խարսխված է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների վրա: Օգտվելով առիթից` ցանկանում եմ հրավիրել Ձեզ պաշտոնական այց կատարել Հայաստան՝ Ձեզ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությանը՝ ընդգծելով, որ իր խորին համոզմամբ, հանձնաժողովը մեծ դերակատարություն ունի երկու երկրների միջև բոլոր ոլորտներում՝... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հանրապետության ղեկավարն այսօր առավոտյան Հայաստանի հարավում մասնակցել է գերժամանակակից սպառազինությամբ զինված հակաօդային պաշտպանության զորամասի բացման արարողությանը: Նախագահը շնորհավորել է ներկաներին զորամասի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել զինվորներին՝ լավ ծառայության համար: «Զինված ուժերը կոչված են պաշտպանելու մեր ժողովրդին, բայց զինված ուժերում կան ստորաբաժանումներ,... ավելին →
Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել երկրորդ ընթերցման ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որի քննարկումն ընդհատվել էր նախորդ օրը: Ընդդիմադիր պատգամավորները քննադատության ենթարկեցին պարտադիր... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Կոտայքի մարզ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այց կատարեց Կոտայքի մարզ, հանդիպումներ ունեցավ մարզի երկու համայնքներում` Մեղրաձորում եւ Մարմարիկում: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, պաշտոնատար այլ անձինք: Մեղրաձորում Հովիկ Աբրահամյանը նախ... ավելին →
Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Արմավիր թիվ 08» սկզբնական կազմակերպության ժողով
2012 թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության «Արմավիր թիվ 08» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 38 անդամներից մասնակցում էին 26-ը: Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Համլետ Ավետիսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն: Համլետ Ավետիսյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել Հայաստանի Հանրապետության գործող Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ... ավելին →