Լուրեր
Սույն թվականի Մարտի 26-27-ը տեղի են ունեցել ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության սկզբանական կազմակերպությունների հաշվետու ժողովներ հետևյալ սկզբնական կազմակերպություններում՝ 25, 37, 48, 24, 32, 41: Օրակարգի թեման եղել է. 1.Սկզբնական կազմակերպությունների հաշվետվությունը 2013 թվականին կատարված աշխատանքների մասին 2. Սկզբնական կազմակերպությունների նախագահների և տեղակալների ընտրություն 3. ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրություն 4 Այլ հացեր 25 սկզբնական... ավելին →
Նոր Նորք վարչական շրջանում կբարեկարգվի հերթական զբոսայգին
2014թ. ընթացքում մայրաքաղաքի բարեկարգ այգիների շարքը կհամալրի նաև Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ գտնվող զբոսայգին: Դեռևս 2013թ. հոկտեմբերին Երևան քաղաքի ավագանին հավանություն էր տվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանի առաջարկությանը՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող զբոսայգու 5.637 հա մակերեսով հատվածը բարեկարգելու և կանաչապատելու վերաբերյալ: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում այգում նախատեսվում է կառուցել ամֆիթատրոն, կանաչ լաբիրինթոս ու... ավելին →
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին մեկնարկած Թումանյանական ամիսն ամփոփվել է։ Ամենայն հայոց բանաստեղծի 145-ամյակի միջոցառումների թվում ներառված էին գիտական ընթերցումներ «Բազմանդամ ընտանիքի հայր Հովհաննես Թումանյանի կերպարը», «Հովհաննես Թումանյանի զավակները», «Իմ Թումանյանը» թեմաներով։ Թումանյանական գիտական ընթերցումներին մասնակցել են Երևանի հանրակրթական ավելի քան 40 դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներ՝ տարիքային երկու խմբերով։ ... ավելին →
Դիլիջանում կմեկնարկի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղի միջազգային մրցաշարը
«Դիլիջանյան խաղեր» միջազգային ինտելեկտուալ փառատոնի շրջանակում մարտի 28-30-ը Դիլիջանում տեղի է ունենալու «Ինչ, որտեղ, երբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» միջազգային մրցաշարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ուժեղագույն թիմերը: Ինտելեկտուալ խաղի ամենամյա այս մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից: ավելին →
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Մարտի 26-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Քվեարկությունների ավարտից հետո պատգամավորները ողջունեցին... ավելին →
Այսօր լրանում է Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցը
Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում այսօր հարգանքի տուրք մատուցվեց ՀՀ վարչապետ, ազգային պետական եւ քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Պանթեոն այցելեցին նրա կուսակցական, մարտական ընկերները, հարազատները, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ՝ ՀՀ վարչապետ, ՀՀԿ փախնախագահ Տիգրան Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ ՀՀԿ փախնախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Անդրանիկ Մարգարյան (հունիսի 12, 1951 - մարտի 25, 2007, Երևան) եղել է հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ... ավելին →






