Լուրեր
ԱԺ ՀՀ-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպեց Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցչին
Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը փետրվարի 1-ին հանդիպեց Կովկասի եւ ՎՈՒԱՄ-ի հարցերով Ճապոնիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Տակեշի Հիկիհարայի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-Ճապոնական տնտեսական, գիտամշակութային կապերի զարգացմանը, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծեցին, որ թեեւ Հայաստանի անկախացումից հետո՝ անցած քսան տարիների... ավելին →
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 4-7-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 82 հարց եւ 19 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել... ավելին →
Բարեփոխումները շոշափելի արդյունք են տվել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը կառավարության անդամներին է ներկայացրել քաղաքացիների հարցման հիման վրա կառավարության գործունեությանը տրված գնահատականները։ Դրանց համաձայն շոշափելի արդյունք է տվել բջջային կապի և ինտերնետի, երրորդ անձանց ռիսկի ապահովագրության և կադաստրի ծառայության ոլորտների բարեփոխումը։ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքում արծարծվել են նաև կառավարության թափանցիկ աշխատաոճի, լրատվամիջոցների... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Այսօր կառավարության կայքէջում տեղադրվելու է մեր գործունեության գնահատականների վերաբերյալ հաշվետվությունը, որը տրվում է հարցումների հիման վրա։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ըստ մեր քաղաքացիների գնահատականների վերջին տարիների ընթացքում աչքի ընկնող բարեփոխումները, որոնք շոշափելի արդյունք են տվել, հետևյալն են. առաջինը բջջային կապի և ինտերնետի ոլորտն է։ Հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը գնահատել են, որ այս ոլորտում ակնհայտորեն կան դրական տեղաշարժեր վերջին հինգ... ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությանը: Գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության ընթացքից՝ զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի կողմից իրականացվելիք «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրին առնչվող հարցեր: Ժան Միշել Հափին ընդգծել է ծրագրի նախապատրաստական աշխատանքների հաջող ընթացքը և նշել, որ այն իր մեջ կներառի մրցունակության զարգացման, գործարար միջավայրի... ավելին →
ՀՀԿ կանանց խորհրդը անցկացրել է "Ինչպես կազմակերպել քարոզարշավ" խորագիրը կրող սեմինար - դասընթացը
Սույն թվականի հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի կողմից անցկացվող ՚Ինչպես կազմակերպել քարոզարշավՙ խորագիրը կրող սեմինար - դասընթացը: Դասընթացների հերթական կանգառը Կոտայքի մարզի Նոր - Հաճնի ՀՀԿ տարածքային կազմակերպության գրասենյակում էր, ուր հավաքված էին մարզային կանանց ակտիվի ներկայացուցիչները: Հանդիպման մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, Կոտայքի մարզային կանանց խորհրդի... ավելին →