Լուրեր

Այսօր լրանում է Աշոտ Նավասարդյանի մահվան 15-րդ տարելիցը03.11.2012

Այսօր լրանում է Աշոտ Նավասարդյանի մահվան 15-րդ տարելիցը

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, պետական-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան տասնհինգերորդ տարելիցն է: Մարդ, ով, լինելով Գարեգին Նժդեհի դավանած Ցեղակրոնության երդվյալ գաղափարակիրն ու Հայ Դատի պաշտպանության աներեր ջատագովը, իր ժողովրդի ապագան կապելով անկախ, ժողովրդավարական պետության կառուցման ու զորացման հետ, իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է խորհրդային տոտալիտար համակարգի դեմ մղվող պայքարին և հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի։ Աշոտ Նավասարդյանը տասնութ... ավելին →

Հարգանքի տուրք` Աշոտ Նավասարդյանի հիշատակին03.11.2012

Հարգանքի տուրք` Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Տասնհինգ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, հասարակական - քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը, ով թողեց քաղաքական գործունեության մի այնպիսի ձեռագիր, որից դեռ շատ բան կսովորեն ներկա և գալիք սերունդները: Այսօր` նոյեմբերի 3-ին, Աշոտ Նավասարդյանի մահվան տասնհինգերորդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության ակտիվն այցելեց Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նրա անմահ հիշատակին: Ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին... ավելին →

Ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են. ՀՀ վարչապետ03.11.2012

Ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 125-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Ողջունելով նիստի մասնակիցներին վարչապետը նշել է. «Իմ խորին համոզմամբ՝ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են, որոնց գոյությունն ու հզորացումը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում բխում են մեր ազգի շահերից: Որքան ուժեղ լինեն Հայ ավանդական կուսակցությունները, որքան զորեղ լինեն նրանց կազմակերպչական... ավելին →

 Կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը պետք է հետևեն տեսանելի պատժամիջոցներ. Տիգրան Սարգսյան03.11.2012

Կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը պետք է հետևեն տեսանելի պատժամիջոցներ. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, «Ժառանգություն», «Օրինաց Երկիր», ՀՅԴ կուսակցություների, ինչպես նաև հասարակական և միջազգային մի շարք... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԵՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ03.11.2012

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԵՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Թեմական ներկայացուցչական ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները: Հանրապետության ղեկավարը հանդես է եկել ժողովականներին ուղղված ողջույնի խոսքով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թեմական ներկայացուցչական 4-րդ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ ԹԻՄ ՀԱՆԹԻՆ ԵՎ ՄԱՐՏԻՆ ՉԱԼՖԻՆ03.11.2012

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ ԹԻՄ ՀԱՆԹԻՆ ԵՎ ՄԱՐՏԻՆ ՉԱԼՖԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին (Մեծ Բրիտանիա) և Մարտին Չալֆին (ԱՄՆ), ովքեր պատրաստակամություն են հայտնել մեր երկիր այցի շրջանակներում ծանոթանալ Հայաստանի գիտակրթական ոլորտի խնդիրներին, իրենց փորձով կիսվել տեղի մասնագետների հետ, հանրային դասախոսություններ կարդալ և կլոր-սեղան քննարկումներ անցկացնել հատկապես երիտասարդ գիտնականների համար: Նախագահը ողջունել է մեծանուն գիտնականներին և կարևորել այն առաքելությունը, որով նրանք ժամանել են Հայաստան: ... ավելին →