Լուրեր
Վարչապետի մոտ ընթանում են ՀՀ 2014 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում վերջնականացվելու է բյուջեի նախագիծը... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատվիրակությանը
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի բրիտանահայկական միջխորհրդարանական համակուսակցական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլին եւ Սթիվեն Փաունդին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը եւ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների հետագա զարգացումը տարբեր... ավելին →
Չեխիայի Սենատի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Չեխիայի Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան եւ Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ սեպտեմբերի 18-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Բարձրաստիճան հյուրերը ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։ Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում,... ավելին →
ՀՀԿ Կանանց խորհուրդը ներկայացնում է
Սեպտեմբերի յոթին Ծաղկաձորում կայացավ ՀՀԿ Կանանց խորհրդի հերթական սեմինարը, որի շրջանակներում ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին խնդրեցի ներկայացնել սեմինարի նպատակն ու խնդիները: -Ի՞նչ նպատակ ունի ՀՀԿ կանանց խորհրդի ծաղկաձորյան սեմինարը: -ՀՀԿ Կանանց խորհրդի հերթական աշխատանքային սեմինարն է, այստեղ են կուսակցության տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների նախագահները, գաղափարաքարոզչական,կազմակերպչական և կրթական հանձնաժողովների ներկայացուցիչները: Սեմինարը հատուկ... ավելին →
Կապամոնտաժվեն փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակները
Աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով 2012 թվականի կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերին, հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները՝ դրանք սահմանված ժամկետում ավարտելու համար: Զեկուցվել է, որ, համաձայն սահմանված ժամանակացույցի, մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի 2013 թվականի տարեկան ծրագրով... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսին
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին եւ կարեւորելով նրանց այցը Հայաստան ` ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ այն մեծապես կնպաստի Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ առկա հարաբերությունների աշխուժացմանն ու խորացմանը: «Ուրախ եմ, որ հյուրընկալում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախոշոր, տնտեսապես ամենահզոր եւ հայ սփյուռքի... ավելին →






