Լուրեր

ՌԴ Սվերդլովսկի մարզի պատվիրակությունը՝ ԱԺ-ում13.02.2013

ՌԴ Սվերդլովսկի մարզի պատվիրակությունը՝ ԱԺ-ում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը փետրվարի 13-ին հանդիպում ունեցան եվրասիական ինտեգրման հարցերով Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքից ժամանած պատվիրակության հետ, որին ուղեկցում էր Եվրասիական համագործակցության հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը: Պատվիրակության ղեկավար, Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եվ Պետական Դումայի նախագահներին13.02.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եվ Պետական Դումայի նախագահներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Կոմի Հանրապետության «Վորկուտինսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից ցավակցություն հայտնելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եւ Պետական Դումայի նախագահներին ու խորհրդարանականներին պայթյունի հետեւանքով... ավելին →

2013-ին ևս շարունակվելու է Երևանում տեղադրվող գովազդային միջոցների արդիականացումը13.02.2013

2013-ին ևս շարունակվելու է Երևանում տեղադրվող գովազդային միջոցների արդիականացումը

2012 թվականին արվածը ներկայացրել և 2013-ի ծրագրերն է մանրամասնել Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։ Վարչության պետը 2012 թվականին ոլորտի համար ձեռքբերում է համարում ոլորտի կարգավորման նպաստավոր օրենսդրական դաշտի ձևավորումը։ Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխությունները անպարտաճանաչ գովազդատուների նկատմամբ վարչական տուգանք կիրառելու լիազորություններ են ընձեռել Երևանի քաղաքապետին։ Տնտեսվարողներից զատ, տուգանվելու են նաև անբարեխիղճ քաղաքացիները,... ավելին →

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի պարգևներն ու պատվավոր կոչումները12.02.2013

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի պարգևներն ու պատվավոր կոչումները

 Երևանի ավագանին փետրվարի 12-ին գումարված 9-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ կառավարության որոշման համաձայն Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի <<Նորաշեն>> 16-րդ թաղամասի 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 200,000.0 հազար դրամը <<16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցություն>>... ավելին →

Բարելավվում են առողջապահության ոլորտի օրենսդրական կարգավորումները12.02.2013

Բարելավվում են առողջապահության ոլորտի օրենսդրական կարգավորումները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի առաջարկությունների փաթեթը: Ուսումնասիրվել և օրենսդրական բարեփոխումների առաջարկներ են ներկայացվել բժշկական... ավելին →

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում12.02.2013

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Փետրվարի 12-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ: Հանձնաժողովի նախագահը համալսարանականներին ծանոթացրեց խորհրդարանի, ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների գործառույթներին, անդրադարձավ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայ պատգամավորների աշխատանքին: Արտակ Զաքարյանը նշեց, որ խորհրդարանական... ավելին →