Լուրեր
Ավան վարչական շրջանում բացվել է Սայաթ-Նովայի կիսանդրին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է հայ մեծ քնարերգու Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Ավան վարչական շրջանում տեղադրված բանաստեղծի կիսանդրու բացմանը: Բանաստեղծի անունը կրող թաղամասի համանուն պուրակում տեղադրված կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, քանդակի հեղինակ Լևոն Թոքմաջյանը, Երևանի ավագանու անդամներ, արվեստի և... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. նոյեմբերի 20-24-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների: Հանրապետության ղեկավարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և հույս հայտնել, որ մեր երկրում գտնվելու այս մի քանի օրերին նրանք հասցրել են որոշ չափով ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, մեր երկրի ձեռքբերումներին, առկա խնդիրներին և պետության առջև ծառացած... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի կյանքի և գործունեության մասին պատմող գրքի շնորհանդեսին: Գիրքը Լևոն Արոնյանի 30-ամյակի առիթով հեղինակել է շախմատիստի մայրը՝ Սեդա Արոնովան: ավելին →
Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավիրիկյան պալատում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասկացեց ԱՊՀ Միջխորոդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Նիստը նախագահում էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Իտալիայի Սենատի անդամ Ֆրանչեսկո Ամորուզոն: Նա նշեց, որ ԱՊՀ ՄԽՎ... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ
Նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ՀԱՊԿ անդամ-պետությունների հավաքական անվտանգության ապահովման խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ ԽՎ-ի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների... ավելին →
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում բացվել է <<Մեկ պատուհան>>
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում <<Մեկ պատուհան>> սկզբունքով աշխատող նոր գրասենյակի բացմանը: Բնակչության հետ շփումն ավելի մատչելի և օպերատիվ դարձնելու նպատակով բացված գրասենյակը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է ընձեռում փաստաթղթերի, դիմումների մուտքագրման և դրանց հիմքով ձևակերպված փաստաթղթերը հասցեատերերին առաքելու կամ առձեռն հանձնելու գործընթացներն առավել... ավելին →