Լուրեր

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. գնահատման և վերլուծության արդյունքները18.02.2014

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. գնահատման և վերլուծության արդյունքները

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2013թ. ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Ավան և Դավթաշեն վարչական շրջանները: Երկրորդ տեղը... ավելին →

Ներկայացվել է «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը18.02.2014

Ներկայացվել է «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կառավարության ղեկավարին է ներկայացվել «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, վերջինիս տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը: Երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելներից, կունենա 27 կայարան: Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է,... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների մայրերի հետ18.02.2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների մայրերի հետ

Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Անհետ կորած ազատամարտիկների մայրերի խորհուրդ» ՀԿ անդամների հետ: Ծավալված ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում խորհրդարանի ղեկավարին ներկայացվեցին ՀԿ-ի գործունեությանը, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր: Հյուրերը անդրադարձան նաեւ սոցիալական հարցերի, մասնավորապես թոշակներին, բուժօգնության, ուսման վճարների ու մի շարք այլ հարցերի: Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում զոհված եւ անհետ... ավելին →

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալի հետ18.02.2014

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալի հետ

Փետրվարի 18-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ: Զրուցակիցները քննարկեցին առաջիկայում նախատեսվող հայ եւ վրացի կին խորհրդարանականների հանդիպմանը վերաբերող օրակարգային եւ կազմակերպչական հարցեր: Հանդիպումը նախատեսվում է անցկացնել մարտի վերջին, որի ընթացքում կքննարկվեն երկու երկրների գենդերային իրավիճակին, տարածաշրջանային ծրագրերին եւ հակամարտությունների կանխարգելման գործընթացին կանանց մասնակցությանը, ինչպես նաեւ... ավելին →

Պետությունը կաջակցի մրգային և բանջարեղենային պահածոներ արտադրող ընկերություններին18.02.2014

Պետությունը կաջակցի մրգային և բանջարեղենային պահածոներ արտադրող ընկերություններին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պահածոյագործների միության ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ու կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր՝ ծանոթանալ բանջարեղենային և մրգային խյուսի, պահածոների, ինչպես նաև մրգահյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների խնդիրներին և քննարկել դրանց պետական աջակցության հնարավոր եղանակները: Խորհրդակցության մասնակիցները կառավարության ղեկավարին են... ավելին →

Երևանցիների համար առաջնահերթ խնդիրներից մեկը անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն է17.02.2014

Երևանցիների համար առաջնահերթ խնդիրներից մեկը անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն է

 Մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու և բնակիչների համար որակյալ սպասարկում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է սահմանել հստակ աշխատակարգ և ամենօրյա աշխատանք տանել համատիրությունների հետ ոլորտում առկա թերությունները շտկելու և բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին հրատապ լուծումներ տալու համար: <<Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն... ավելին →