Լուրեր
ՀՀԿ օրակարգում Կառավարության հրաժարականի հարց դրված չէ. ՀՀԿ խոսնակ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին ՀՀ կառավարության հրաժարականի հարց դրված չէր : Այս մասին փետրվարի 20-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտնեց, որ նիստում քնննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: «Մեր կարծիքը հստակ է: Կուսակցության օրակարգում Կառավարության հրաժարականի հարց դրված չէ »,- «Արմենպրես »-ի հաղորդմամբ՝ ասաց... ավելին →
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Փետրվարի 19-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հարցերի հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոիկանսի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես քննարկեցին Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ սեպտեմբերի 3-ին կայացված որոշումից... ավելին →
Երևանցի աշակերտները գիրք են նվիրել Երևանի քաղաքապետին
Գիրք նվիրելու օրը մայրաքաղաքի դպրոցների մի խումբ աշակերտներ, ովքեր օրվա ընթացքում հայ գրողների ու գրական ստեղծագործությունների հերոսների կերպարներով մասնակցել են տարբեր միջոցառումների, այցելել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Օրվա խորհրդով՝ դպրոցականները գիրք են նվիրել քաղաքապետին։ Չնայած աշակերտների այցն անակնկալ է եղել Տարոն Մարգարյանի համար, այդուհանդերձ քաղաքապետը հոգ է տարել, որ աշակերտները նույնպես նվեր ստանան գրքեր։ Տարոն Մարգարյանն աշակերտներին նվիրել է Երևան... ավելին →
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ խորհրդարանում էին դպրոցականները
Հայաստանում փետրվարի 19-ը` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թ. ի վեր նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Օրվա առթիվ Երեւանի մի շարք դպրոցների աշակերտներ գրքեր նվիրելու հետաքրքիր ու գեղեցիկ ավանդույթը բերել էին խորհրդարան: Դպրոցականները շրջեցին Ազգային ժողովի շենքում, եղան նիստերի դահլիճում, գրքեր նվիրեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ պատգամավորներին, աշխատակազմի ներկայացուցիչներին: Շնորհակալություն հայտնելով դպրոցականներին՝ ԱԺ նախագահը կարեւորեց նման... ավելին →
Քննարկվել են քաղաքային տնտեսության զարգացման ներդրումային մի շարք առաջարկներ
Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման և ներդրումային նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ առաջարկներ են քննարկվել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարարների հետ` Երևանի քաղաքապետարանում հրավիրված կլոր սեղան-քննարկման շրջանակում: Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, նկատել է, որ պարբերաբար կազմակերպվող նման հանդիպումներն արդյունավետ համագործակցության նոր... ավելին →
ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևան քաղաքի տարածքային փուլին մասնակցում է 4949 աշակերտ
Երևանի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 4949 աշակերտ է մասնակցում ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին։ Դպրոցականների հանրապետական օլիմպիադայում ընդգրկված է 14 առարկա։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ օլիմպիադայի մեկնարկի օրից՝ փետրվարի 1-ից մինչ օրս, որևէ խախտում չի արձանագրվել, որևէ բողոք չի ստացվել։ <<Գրավոր աշխատանքների ընթացքին հետևում է ո՛չ տվյալ... ավելին →






