Լուրեր

Ներկայացվել է audiobook.am խոշորագույն հայերեն աուդիոդարանը04.03.2014

Ներկայացվել է audiobook.am խոշորագույն հայերեն աուդիոդարանը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է audiobook.am կայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տերունական աղոթքից հետո վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը04.03.2014

Տեղի է ունեցել ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը, որտեղ ՀՀԿ տարածքային կազմակերպության նախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը: ՀՀԿ տարածքային կազմակերպության նախագահի տեղակալներ են ընտրվել Գագիկ Բեգլարյանը և Սամվել Մինասյանը:  ավելին →

 Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության ՀՀԿ Արմավիր-9 սկզբնական կազմակերպության ժողովը04.03.2014

Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության ՀՀԿ Արմավիր-9 սկզբնական կազմակերպության ժողովը

 Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության ՀՀԿ Արմավիր-9 սկզբնական կազմակերպության ժողովը: Ժողովը վարել է Արմավիր-9 սկզբնական կազմակերպության նախագահ Պավել Պողոսյանը: Ներկայացվել է 2013 թվականին կատարված աշխատանքները, տեղի է ունեցել սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն: Միսակ Պողոսյանը ընտրվել է որպես ՀՀԿ 15-րդ հերթական համագումարի պատվիրակ,ինչպես նաև քննարկվել են այլ բնույթի հարցեր: ավելին →

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին04.03.2014

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին

 Այսօր՝ մարտի 5-ին, լրանում է հայոց սպարապետ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձը: Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել նրա շիրմին և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երկրապահ... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակչին03.03.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության եզրափակչին

 Փետրվարի 26-ից մարտի 2-ը «Դինամո» մարզադահլիճում անց էր կացվում բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում էին ավելի քան 100 մարզիկներ: Մարտի 2-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել առաջնության եզրափակիչ փուլին և հետևել չեմպիոնի կոչման համար անցկացվող մենամարտերին: Եզրափակիչ փուլի անցկացմանը զուգահեռ կազմակերպվել են նաև առաջնության տարբեր քաշային կարգերում հաղթողների պարգևատրման արարողությունները: 64 կգ քաշային կարգում մրցանակային... ավելին →

Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երևանին03.03.2014

Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երևանին

 Առաջին անգամ Հայաստանում անցկացվող Համահայկական ձմեռային խաղերի փակման պաշտոնական արարողության շրջանակում Համահայկական խաղերի դրոշն ի պահ է տրվել Երևանին. այն հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի բակում տեղի ունեցած Համահայկական ձմեռային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր: Ողջունելով ու շնորհավորելով... ավելին →