Լուրեր
Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ բերքի մթերման հարցում խնդիրները կարգավորելու համար
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել բերքի մթերման ու արտադրանքի իրացման կազմակերպման շուրջ խորհրդակցություն: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը ներկայացրել է վարչապետ Սարգսյանի հանձնարարականով գյուղատնտեսության ոլորտի համապատասխան մասնագետների հետ ավելի վաղ անցկացված քննարկման արդյունքները: Այդ համատեքստում, քննարկվել են գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկա վիճակին և մթերման հզորություններին առնչվող հարցեր:... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց բուհերի ուսանողներին
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 26-ին հանդիպեց խորհրդարանում ուսումնական պրակտիկա անցնող՝ Երեւանի պետական համալսարանի, Հյուսիսային համալսարանի, Կառավարման ակադեմիայի եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների ու մագիստրատուրայում սովորողների հետ: Խորհրդարանի ղեկավարը ողջունեց ուսանողների՝ երկրի օրենսդիր մարմնում փորձառություն ձեռքբերելու ցանկությունը եւ համոզմունք հայտնեց, որ այստեղ ստացած գիտելիքներն ու շփումներն օգտակար կլինեն հետագա անելիքներում կողմնորոշվելու... ավելին →
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահանյանը հանդիպեց Երիտասարդական խորհրդարանի անդամների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահանյանն ապրիլի 26-ին հանդիպեց Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նախագահների եւ խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ: ԱԺ նախագահը հետաքրքրվեց ԵԽ աշխատանքների ընթացքով, քննարկվեցին առկա խնդրները, գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը երիտասարդ խորհրդարանականներին հորդորեց լինել ավելի նախաձեռնող ու նպատակասլաց, ցուցաբերել հետեւողականություն: Նա կարեւորեց ԱԺ համապատասխան հանձնաժողովների եւ մյուս... ավելին →
ՀՀԿ ԵԿ անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցեցին ծաղկահավաքին
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներն այսօր՝ ապրիլի 26-ին, մասնակցել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվող արդեն ավանդական դարձած ծաղկահավաքին։ Երիտասարդ ՀՀԿ-ականները, մի շարք երիտասարդական, ուսանողական կառույցների ներկայացուցիչների, կամավորների հետ հավաքեցին անմար կրակի մոտ բերված ծաղիկները, ցողուններն առանձնացրին ծաղկաթերթիկներից։... ավելին →
Պետք է հասանելի լինեն դասագրքերի և շտեմարանների էլեկտրոնային տարբերակները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ վերջերս քաղաքացիներից դիմումներ է ստանում դպրոցական դասագրքերը, ինչպես նաև ընդունելության քննությունների շտեմարանները շահառուներին հասանելի դարձնելու մասին։ «Հարցը հրատապ է այն առումով, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել բոլոր հանրակրթական դպրոցներում համակարգիչ ներմուծելուն, և երեխաները կարող են դասագրքերից օգտվել համակարգչի... ավելին →
Հայ խորհրդարանականները հանդիպեցին Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ
ՀՀ ԱԺ Եվրանեսթի եւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամներն ապրիլի 25-ին հանդիպեցին Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամներին: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կարեւոր համարեց բարեկամության խմբի առաջին այցելությունը Հայաստանի խորհրդարան եւ հույս հայտնեց, որ առաջիկայում նման հանդիպումներն ավելի հաճախակի կանցկացվեն: Հանդիման ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստան-ԵՄ... ավելին →