Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին14.03.2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին

Մարտի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջպետական, միջխորհրդարանական կապերի զարգացման եւ ընդլայնման հարցեր, երկուստեք նշվեց, որ փոխհարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա: ԱԺ նախագահը ընդգծեց երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը: Կարեւորվեց... ավելին →

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովն ամբողջացրել է տարեկան ծրագրի նախագիծը14.03.2014

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովն ամբողջացրել է տարեկան ծրագրի նախագիծը

 Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրն է քննարկվել հանձնաժողովի տարեկան առաջին նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։ Ծրագիրը բաղկացած է 9 միջոցառումներից և ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման, հավասար և մատչելի պայմաններ ապահովելու, կրթության և մասնագիտական ուսուցման, զբաղվածության խթանմանը և իրավունքների պաշտպանությանը, բժշկական... ավելին →

Կուտակային համակարգի արդյունքները տեսանելի կլինեն շուտով. վարչապետ14.03.2014

Կուտակային համակարգի արդյունքները տեսանելի կլինեն շուտով. վարչապետ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հրազդանում տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Սերգո Կարապետյանն ու Արտեմ Ասատրյանը: Ներկայացվել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ներկաների խնդրանքով վարչապետը մանրամասն ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և պատասխանել տարբեր հարցերի: Տիգրան Սարգսյանը... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 9 և 17 սկզբնական կամակերպությունների հաշվետու ժողովները14.03.2014

Տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 9 և 17 սկզբնական կամակերպությունների հաշվետու ժողովները

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 9 և 17 սկզբնական կամակերպությունների հաշվետու ժողովները: Տեղի է ունեցել սկզբնական կազմակերպությունների նախագահների և տեղակալների ընտրություն: ՀՀԿ 15 համագումարի պատվիրակներ են ընտրվել նշված սկզբնական կազմակերպություններից  Ռուզաննա Զաքարյանը և Սարգիս Մեսրոպյանը: Քննարկվել են տարբեր հարցեր՝ կապված նոր անդամների հաշվառման հետ, ներկայացվել են նաև անցած տարվա աշխատանքները:    ավելին →

Կրծողների դեմ պայքարի աշխատանքներն ընթացքի մեջ են13.03.2014

Կրծողների դեմ պայքարի աշխատանքներն ընթացքի մեջ են

 Մայրաքաղաքի վարչական շրջաններում դեռատիզացիա իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկել են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները: Գարնան և աշնան ամիսները, որպես կանոն, կրծողների թվաքանակի աճի ինտենսիվ ժամանակահատված են համարվում: Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում: Գործընթացին տեղերում... ավելին →

Մեծանում է փաստաթղթերի թարգմանության անհրաժեշտությունը Մաքսային միությանն անդամակցելն ավելացնում է աշխատանքի ծավալը13.03.2014

Մեծանում է փաստաթղթերի թարգմանության անհրաժեշտությունը Մաքսային միությանն անդամակցելն ավելացնում է աշխատանքի ծավալը

 ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանության կենտրոն» ՊՈԱԿ-ը կարճ ժամանակում ստացել է փաստաթղթերի՝ հայերենից ռուսերեն թարգմանության 17 հազար 500 էջի պատվեր, ինչը կապված է Մաքսային միությանն անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ (ի լրումն ռուսերենից հայերեն, հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն ներկայացվող մոտ 2 հազար էջի): Կառավարության քննարկմանը ներկայացնելով այս հարցը, ՀՀ արդարադատության նախարարությունն ակնկալում էր լրացուցիչ 50 մլն դրամ... ավելին →