Լուրեր
Վարչապետը ծանոթացել է ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման աշխատանքներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինհրապարակ, որը կառուցվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տարածքով, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին
Հուլիսի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը կարեւոր համարեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկասի երկրներ եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ժամանակահատվածում կձեռնարկվեն... ավելին →
Հուլիսի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի եւ Հայ Ազգային Կոմիտեի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, եւ մասնավորապես Ավստրալիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը եւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Նրա խոսքով` վերջին տարիներին հայ-ավստրալական քաղաքական կապերը զգալի ակտիվացում են արձանագրել եւ երկկողմ... ավելին →
Վարչապետն ընդունել է Ալեքսեյ Լիխաչեվին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչեվի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքից և անդրադարձել դրանց խորացման հեռանկարներին: Արծարծվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Ալեքսեյ Լիխաչեվը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել համատեղ աշխատանքային խմբի... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի ուղեկցությամբ այցելել է քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ օրերս բացվել էր <<Արևելքից՝ Արևմուտք. Մոդեռնից՝ Պոստմոդեռն, հայ արվեստագետներ>> խորագիրը կրող ցուցահանդեսը: <<Ոսկե Ծիրան>> կինոփառատոնի պաշտոնական ծրագրի շրջանակում բացված ցուցահանդեսում ներկայացված էր հայ գեղարվեստի հարյուրամյա պատմությունը՝ սկսած 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը: ... ավելին →
Երևանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է 2013 թվականի բակերի բարեկարգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքներին և մասնակցել արդեն իսկ բարեկարգված մի շարք բակերի բացման հանդիսավոր արարողություններին: Հարավարևմտյան Բ-2 թաղամասի համար 137 և <<Ճառագայթային Վ>> շենքերի հարակից բակային տարածքները գարնանից մեկնարկած բարեկարգման աշխատանքների շնորհիվ ապահովվել են բնակիչների հանգստի կազմակերպման... ավելին →