Լուրեր

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Լի Կեցյանին ՉԺՀ Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ15.03.2013

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Լի Կեցյանին ՉԺՀ Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

«Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները և մաղթանքները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՉԺՀ կառավարությունը մեծ հաջողությունների կհասնի` ապահովելով Չինաստանի հետագա կայուն ու ներդաշնակ զարգացումը: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ... ավելին →

Շահագործման է հանձնվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքը15.03.2013

Շահագործման է հանձնվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի վերանորոգված շենքի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ շրջել է շենքում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և աշխատանքային նոր պայմաններին: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժինը հագեցվել է ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով: Տեղեղեկացվել է, որ ոստիկանական համակարգում շարունակվում են արդիականացման աշխատանքները:... ավելին →

Հստակեցվելու են անշարժ գույքի գնահատման ընթացակարգերը14.03.2013

Հստակեցվելու են անշարժ գույքի գնահատման ընթացակարգերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ նման գործունեություն իրականացնող անձանց և ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողությունը լիարժեք կիրականացվի, կվերացվեն խնդրի... ավելին →

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին13.03.2013

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին

Մարտի 13-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում... ավելին →

Լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 116 տարին13.03.2013

Լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 116 տարին

Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և Ե. Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեծանուն գրողի հուշահամալիր են այցելել Երևան քաղաքի հիմնական դպրոցների աշակերտներ, անվանի արվեստագետներ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրվել հուշարձանին։ Հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո չարենցասերները ասմունքել են, ապա դպրոցականները Չարենցի բանաստեղծություններով թերթիկներ են բաժանել անցորդներին։ ավելին →

2012 թվականը Երևանի համար արտաքին կապերի առումով հաջող տարի էր13.03.2013

2012 թվականը Երևանի համար արտաքին կապերի առումով հաջող տարի էր

<<2012 թվականը Երևանի միջազգային համագործակցության առումով բավականին արդյունավետ տարի է եղել>>,- Երևանի արտաքին համագործակցությունն է ամփոփել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։ Հանրապետության ամենամեծ համայնք Երևանը գործակցային կապեր ունի արտերկրյա 50 քաղաքների հետ, ընդ որում՝ դրանցից 36-ի հետ՝ պայմանագրային համագործակցության՝ հիմնված համաձայնագրերի, պայմանագրերի, ծրագրերի վրա։ <<Երևանի միջազգային համագործակցությունն ու արտաքին կապերը ուղղված... ավելին →