Լուրեր
Մայրաքաղաքում, սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են փողոցների ընթացիկ ասֆալտապատման և հիմնանորոգման 2014 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն ու շարունակել խիստ հսկողությունը որակի նկատմամբ: Հանձնարարվել է նաև գույքագրել ճաքալցման և փոսանորոգման անհրաժեշտություն ունեցող փողոցներն ու հնարավորին սեղմ... ավելին →
Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԶԾ կառավարիչ Հելեն Քլարկին և չեխ գործարարների պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կատարած աշխատանքն անցած 22 տարիների ընթացքում: Կառավարության ղեկավարը կարևորել է ընթացիկ 2010-2015թթ ՄԱԿ-Հայաստան շրջանակային փաստաթղթի գնահատման և դրա հաջորդ փուլի` 2016-2020թթ. ՄԱԿ-Հայաստան զարգացման օժանդակության նոր շրջանակային փաստաթղթի մշակման գործընթացը: Հովիկ... ավելին →
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան
Սեպտեմբերի 29-ին խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է նախորդ նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացրել է 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Այնուհետեւ խորհրդարանը առաջին... ավելին →
ՀՀԿ գավաթին արժանացան աջափնյակցիները
2014թ. սեպտեմբերի 28-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության սեղանի թենիսի մարզասրահում անցկացվեց ՀՀԿ 12-րդ մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի թիմային-անհատական առաջնությունը, որին մասնակցություն ունեցան Երևանի 7 ( Շենգավիթ, Արաբկիր, Էրեբունի, Ավան, Աջափնյակ,Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ Զեյթուն) ՀՀԿ տարածքային կազմակերպությունների և մարզերի 7 (Արարատ, Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց-Ձոր, Կոտայք) ՏԿ-ի թիմերը: Թիմային առաջնության հաղթող դարձավ ՀՀԿ... ավելին →
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հրավերով սեպտեմբերի 22-ից 26-ը պաշտոնական այցով Չեխիա մեկնած ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են այցի մանրամասներն ու արդյունքները: Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը, այցը գնահատելով արդյունավետ, նշել է, որ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չեխիայի Սենատի նախագահի,... ավելին →
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ նախագահի հետ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Ստեփանակերտ քաղաքի հիմնադրման 91-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը, կարևորելով երևանյան պատվիրակության մասնակցությունը Ստեփանակերտի տոնին, ընդգծել է, որ իսկապես հաճելի է արձանագրել, որ ինչպես հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների, այնպես էլ ԼՂՀ շրջանների ու Երևանի վարչական շրջանների միջև հաստատված համագործակցությունը... ավելին →






