Լուրեր

Հայաստանում բացվել է առաջին ազատ տնտեսական գոտին27.07.2013

Հայաստանում բացվել է առաջին ազատ տնտեսական գոտին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում առաջին ազատ տնտեսական գոտու պաշտոնական բացման հանդիսավոր միջոցառմանը: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում ներգրավված բոլոր կողմերին նշանակալի իրադարձության կապակցությամբ, շնորհակալություն հայտնել 2008 թ. ի վեր կատարված համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել պիլոտային ծրագրի ընթացքին: ՌԴ տրանսպորտի նախարարի կողմից նույնպես... ավելին →

Շարունակվում են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները  26.07.2013

Շարունակվում են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները

 Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման, ինչպես նաև բնակիչների և հյուրերի համար Երևանն առավել հարմարավետ դարձնելու նպատակով արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մի շարք աշխատանքներ են իրականացվում: 2013 թվականի առաջին կիսայակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տարբեր հատվածներում, մարդաշատ վայրերում տեղադրվել է անվճար հայտարարությունների 200 վահանակ: Այս նախաձեռնությանը զուգահեռ, աշխատանքներ են տարվում որոշ անբարեխիղճ անձանց ու կազմակերպությունների կողմից էլեկտրասյուներին... ավելին →

Հայաստան է ներկրվել բելառուսական տրակտորների առաջին խմբաքանակը26.07.2013

Հայաստան է ներկրվել բելառուսական տրակտորների առաջին խմբաքանակը

 Ի կատարումն Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության, 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմն ինքնարժեքով Հայաստանին է տրամադրելու շուրջ 300 տրակտոր: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնք` Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից (ՓՄՁ ԶԱԿ)... ավելին →

Ամփոփվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները26.07.2013

Ամփոփվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

 Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ Հաշվետու տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում կատարված և ընթացիկ աշխատանքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության նախարարը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և <<Բարև Երևան>> խմբակցությունների անդամների հետ25.07.2013

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և <<Բարև Երևան>> խմբակցությունների անդամների հետ

 Մայրաքաղաքի տրանսպորտային ոլորտի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և <<Բարև Երևան>> խմբակցությունների անդամների հանդիպման ժամանակ: Ներկայացնելով մայրաքաղաքի ուղևորափոխադրումների սպասարկման որակի ապահովման հետ կապված իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի քաղաքականությունն այսօր ուղղված է բնակիչների համար անվտանգ և հարմարավետ երթևեկության ապահովմանը: Անդրադառնալով կանոնավոր... ավելին →

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն». ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում25.07.2013

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն». ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ կառավարության նիստն սկսել վերջին օրերին Երևան քաղաքում հասարակական շարժման հետ առնչվող խնդիրներից: Առաջին, մենք տեսնում ենք, որ սա մարդկանց ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ, չնայած վերջին օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ, իհարկե, ցանկանում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է տրանսպորտի սակագների փոփոխության վերաբերյալ: Ավելի շուտ այս շարժումն... ավելին →