Լուրեր
Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները պատրաստ են նոր ուսումնական տարվան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերն ու խոսել նոր ուսումնական տարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքների մասին: Հանրակրթության վարչության պետը նշել է, որ ամբողջությամբ ավարտելով դպրոցների և մանկապարտեզների ջեռուցման ապահովման հարցը, շարունակվում են դրանց վերանորոգման ուղղությամբ աշխատաքները: 2013 թվականին Երևանի քաղաքապետի... ավելին →
Մայրաքաղաքի համաբուժարան չունեցող 2 թաղամասերում կբացվեն բուժկետեր
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 22 համաբուժարանների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման և կառուցվածքային բարեփոխումներին առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը նախ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել համաբուժարանների տնօրեններին` <<Երևանյան ամառ-2013>> ծրագրի շրջանակում... ավելին →
Կառավարությունն աշխատում է այս տարի ևս տնտեսական բարձր ցուցանիշներ ապահովելու վճռականությամբ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմք ընդունելով ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի 2012թ. ապրիլին կայացած նիստի արձանագրությունը, «Օրենսդրությունը կարգավորող ազգային կենտրոն» պետական հիմնարկն ուսումնասիրել է առողջապահության, մասնավորապես դեղերի հսկողության ոլորտը` նպատակ ունենալով կրճատել ու պարզեցնել այն կարգավորող իրավական ակտերը: Կատարված աշխատանքի արդյունքում մշակվել են... ավելին →
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինարարության և բարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման և ճանապարհաշինական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում: Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու հիմնանորոգման, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Ավելի քան 64 հազար քմ ընդգրկող ճանապարհի հիմնական մասում աշխատանքներն ավարտվել... ավելին →
Կառավարությունում այսօր ներկայացվել և ամփոփվել են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունները: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է գերակա խնդիրների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին, մանրամասներ ներկայացրել առաջիկա ծրագրերի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում
Երևանի զարգացման 2013 թվականի ծրագրի շրջանակում մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են բակերի, այգիների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները: Նոր Նորք վարչական շրջանում ընթացող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում: Նոր Նորքի բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելու նպատակով այս տարի հիմնովին բարեկարգվում է Տիգրան Մեծի այգին: Տասնյակ տարիներ անմխիթար վիճակում գտնվող հանգստի գոտին շուտով բոլորովին նոր տեսքով ու... ավելին →