Լուրեր
<<Երևան. բիզնես վազք>> մրցույթը միջազգային դառնալու լուրջ հայտ է ներկայացնում
Մայրաքաղաքում անցկացվող <<Երևան. բիզնես-վազք>> մրցույթի կազմակերպչական խնդիրներն ու անցկացման կարգն ու պայմաններն են լրագրողներին ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Տիգրան Սարգսյանն ու մրցույթի կազմակերպման աջակից ու հովանավոր կազմակերպությունների ներկայացուցիչները:Քաղաքապետարանը <<Երևան. բիզնես-վազք 2013>> մրցույթն այս տարի կազմակերպում է Ավստրիական ավիաուղիների, SmartRunning ընկերության և... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր, շրջել Էրեբունի ամրոցի միջնաբերդում, ծանոթացել հնավայրի վերականգնման, ինչպես նաև թանգարանի արդիականացման ու այցելուների սպասարկման բարելավման ներդրումային ծրագրին։ Հավաք ծրագրում ընդգրկված են Էրեբունի հնավայրի պահպանությանը և թանգարանի արդյունավետ կառավարմանն անհրաժեշտ առաջնահերթություններ, ինչպիսիք են Միջնաբերդի հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոնի կառուցումը (լուսաձայնային սեզոնային ներկայացման միջոցով քաղաքի հիմնադրման,... ավելին →
Տեսչական բարեփոխումն արդյունք է տալիս
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին հանձնարարել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2012 թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը, ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ուշադրություն է... ավելին →
Ազգային ժողովն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Մայիսի 2-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունեց «Բաց դաս» ծրագրի շրջանակում նիստին ներկա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի ուսանողներին ու դասախոսներին: Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարակից զեկույցում ԱԺ տարածքային կառավարման եւ... ավելին →
Պաշտոնապես բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կնոջ և երեխաների հետ մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Ավանդույթի համաձայն, տարեշրջանի բացման կապակցությամբ, քաղաքապետի հանձնարարությամբ կենդանաբանական այգու մուտքը բոլոր մանուկների համար անվճար էր: Փոքրիկ կենդանասերների տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն էլ ապահովված էր ամենուր: Այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Փոքրիկներին դիմավորում էին... ավելին →
Կասկադ համալիրի տարածքում կրկին նշվել է Ջազի միջազգային օրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, ջազի հայ վարպետների ու ջազային նվագախմբերի մասնակցությամբ մայրաքաղաքում մեծ շուքով նշվում է Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրում տեղադրված բեմահարթակը հերթական անգամ համախմբել էր ջազի հազարավոր սիրահարների, ովքեր մինչև ուշ երեկո հաճույքով հետևել են բացօթյա համերգային ծրագրին, որի շրջանակում հնչել են ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ ազգային նվագարանների միախառնումով ջազային հետաքրքիր... ավելին →