Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վարդաշենի հանրակացարանում ապրող բնակիչների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Վարդաշենի հանրակացարան: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը նշել է, որ տեղյակ է առկա խնդիրներին, և Երևանի զարգացման ծրագրերի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում հետզհետե լուծում է տրվելու նաև այստեղ ապրող բնակիչների կողմից բարձրացվող հարցերին. <<Երևանի առջև այսօր 20-25 տարիների խնդիրներ կան ծառացած: Ու տրամաբանական է, որ դրանք ընդամենը մեկ տարում հնարավոր չէ լուծել>>, - նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ,... ավելին →
Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում
Էրեբունի վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին նախ հանդիսավորությամբ բացել է Արցախի 10 և 18 հասցեների բակերը: Քաղաքապետը շրջել է բակերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած բակային տարածքներն այսօր այլևս համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով, ֆուտբոլի դաշտով... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՀՀ նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք 2013>> ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած Երևանի 12 ընտանիքներին: Ողջունելով հյուրերին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության, փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար, ընդգծելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է իրականացվում մայրաքաղաքում սպորտային կյանքն էլ... ավելին →
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Օգոստոսի 30-ին Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեցին եւ ԱԺ հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացան մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովը քննարկեց «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Արմավիրի մարզ
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 30-ին խորհրդարանի 5 մշտական հանձնաժողովների նախագահների եւ մարզից ընտրված պատգամավորների հետ ացելեց Արմավիրի մարզ: Տարին գյուղատնտեսական առումով առավել անբարենպաստ էր հատկապես մարզի շուրջ 49 համայնքերի համար: Խորհրդարանի ղեկավարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հանդիպեց կարկտահարությունից առավել տուժած համայնքների ղեկավարների հետ: Կարկտահարության հետեւանքնրը վերացնելու ու գյուղացու կրած վնասները փոխհատուցելու համար պետության կողմից իրականացվել են... ավելին →
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ռուսաստանցի լրագրողների եւ հասարակական գործիչների հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունեց Արցախ այցելած ռուսաստանցի լրագրողներ եւ հասարակական գործիչներ Աննա Չապմանին, Եկատերինա Պանինային, Սերգեյ Կարնաուխովին, Իրինա Պոլմաչեւային, Պավել Սիգալին եւ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց ռուս հասարակական գործիչների նախաձեռնությունը՝ անձամբ լինելու Լեռնային Ղարաբաղում, իմանալու ճշմարտությունը Արցախի ու արցախցու մասին: Կարեւորելով Հայաստանի ու... ավելին →