Լուրեր
Տիգրան Սարգսյանն այցելել է Նիկոլ Դումանի տուն-թանգարան
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն շարունակվում է: ՀՀ կառավարության ղեկավարն այցելել է ազգային հերոս Նիկոլ Դումանի տուն-թանգարան: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ Տիգրան Սարգսյանը շրջել է տուն-թանգարանով, ծանոթացել ազգային մեծ հերոսի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այնուհետև վարչապետն իր գրառումն է կատարել տուն-թանգարանի հուշամատյանում, որտեղ նշել է. «Պետք է արժանին մատուցել և գնահատել բոլոր... ավելին →
ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Առավոտյան ՀՀ վարչապետը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները և ՀՀ կառավարության պատվիրակության անդամները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը... ավելին →
Այսօրվա պատերազմը գիտելիքի ճակատում է, որտեղ պետք է տանենք նոր հաղթանակներ. ՀՀ վարչապետ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Արցախի պետական համալսարան, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը: Շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ` վարչապետը նշել է. «Իմ համոզմամբ` Արցախի ազատագրական պայքարի ճակատն այսօր հենց գիտության բնագավառում է: Եթե կարողանանք այս ոլորտում վերելք ապահովել, ապա կամրապնդենք արցախյան ազատամարտի մեր հաջողությունը: 21-րդ... ավելին →
01.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Հարգելի՛ հայրենակիցներ, գիտության ու կրթության գործի նվիրյալնե՛ր, սիրելի՛ ուսուցիչներ եւ աշակերտներ, այսօր մենք նշում ենք Գիտելիքի եւ դպրության օրը, որը մեր կարեւոր տոներից է, քանզի մաշտոցյան ոսկեղենիկ գիրը, նրանով ստեղծված դպրությունը, այդ հիմքի վրա ձեւավորված կրթությունն ու գիտությունն են եղել մեր ազգապահպանության, ազգային ինքնության ձեւավորման ու հայ ժողովրդի հարատեւության ամենակարեւոր գործոնները: Մեր խորիմաստ ու հեռատես նախնիները շատ լավ են հասկացել, որ գիրն ու մշակույթը ամենազորեղ... ավելին →
Վարչապետի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Տեղ գյուղի միջնակարգ դպրոցը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարելիք այցից առաջ` օգոստոսի 31-ին մասնակցել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ քաղաքաշինության նախարարի և Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ շրջել է ուսումնական հաստատությունով` ծանոթացել կատարված աշխատանքներին, դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին: Դպրոցի աշակերտները և ուսուցչական անձնակազմը շնորհակալություն են հայտնել վարչապետին` գյուղի դպրոցի վերակառուցման... ավելին →
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի առաջին օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է Բակո Սահակյանին` Արցախի Հանրապետության անկախության հերթական տարեդարձի կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ միջոցներ ձեռնարկել Արցախի հետագա զարգացման ուղղությամբ ` նպաստելով նաև միջազգային ներդրումների ներգրավմանը: Կարևորելով երկու հայկական հանրապետությունների փոխգործակցության շարունակական... ավելին →