Լուրեր

Տարոն Մարգարյանն ու Ժան-Կլոդ Գոդենը Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող ծառեր են տնկել մայրաքաղաքի թիվ 52 դպրոցի բակում26.10.2013

Տարոն Մարգարյանն ու Ժան-Կլոդ Գոդենը Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող ծառեր են տնկել մայրաքաղաքի թիվ 52 դպրոցի բակում

 Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան - Կլոդ Գոդենը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվել է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։ Դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։ Համաձայն նախագծի, մարզադաշտերից մեկը... ավելին →

Սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու. Տիգրան Սարգսյան26.10.2013

Սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու. Տիգրան Սարգսյան

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Իջևանում վարչապետը ծաղիկներ է դրել Զոհված ազատամարտիկների հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց վառ հիշատակին: Այնուհետև գործադիրի ղեկավարը Իջևանում ծանոթացել է վերականգնված քանդակներին: Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում զբոսաշրջության զարգացման նպատակով վերականգնվել են Իջևանում կայացած սիմպոզիումների ժամանակ ստեղծված... ավելին →

Տեղի է ունեցել ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի կազմակերպած տնտեսական համաժողովը  25.10.2013

Տեղի է ունեցել ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի կազմակերպած տնտեսական համաժողովը

 Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևան ժամանած Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ կայացած ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի կազմակերպած տնտեսական համաժողովին: Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր ողջույնի խոսքում նշել է, որ ինչպես երկու երկրների, այնպես էլ Մարսելի ու Երևանի հարաբերությունները գնալով ընդլայնվում ու... ավելին →

Վարչապետը հանդիպել է Չեխիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ25.10.2013

Վարչապետը հանդիպել է Չեխիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եստրաբին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ուղղություններով: «Շնորհակալ ենք Ձեզ կատարած աշխատանքի համար: Կան գործունեության որոշակի ոլորտներ, որտեղ Չեխիան զարգացման բարձր... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը25.10.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը: Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար ԱԺ նախագահը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին պարգեւատրեց ԱԺ պատվո մեդալով: Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ պատվիրակության կազմում են Ֆրանսիայի հայտնի քաղաքական գործիչներ, որոնց հետ հաստատված են բարեկամական հարաբերություններ: ԱԺ նախագահի խոսքով` Ֆրանսիան... ավելին →

Աշխատանքային քննարկում` Երևանի և Մարսելի քաղաքապետարանների պատասխանատուների մասնակցությամբ24.10.2013

Աշխատանքային քննարկում` Երևանի և Մարսելի քաղաքապետարանների պատասխանատուների մասնակցությամբ

 Երևանի և Մարսելի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրում ներառված ոլորտների ծրագրային գործողությունների պլանի աշխատանքային քննարկմանը մասնակցել են Երևանի և Մարսելի քաղաքապետարանների՝ համաձայնագրում ընդգրկված ոլորտների ստորաբաժանումների ղեկավարները՝ երկու քաղաքների փոխքաղաքապետերի գլխավորությամբ։ <<Ստորագրված համաձայնագրում նշված ոլորտներում համագործակցության առաջնայնություններն ու ուղղվածությունները ուրվագծելով՝ հետագա քննարկումներն ու բուն ծրագրերն ավելի տեսանելի և... ավելին →