Լուրեր
04.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ
«Խոր վշտով տեղեկացա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի անժամանակ մահվան մասին: Լեւոն Անանյանն անուրանալի հետք է թողել ժամանակակից հայ գրականության եւ լրագրության մեջ թե որպես արձակագիր ու հրապարակախոս, թե որպես «Գարուն » ամսագրի երկարամյա գլխավոր խմբագիր: Նրա հիմնադրած «Ապոլոն» հրատարակչության միջոցով հայ ընթերցողին հասանելի դարձան համաշխարհային գրականության գլուխգործոցները: Լեւոն Անանյանի շնորհիվ Հայաստանի... ավելին →
Քննարկվել են ցանցային գործակցությանն առնչվող հարցեր
Իտալիայի Կարարա քույր քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբիանիի հրավերով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ օգոստոսի 22-25-ը Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դ. Գևորգյանը մասնակցել է <<Ֆեստա դե լա Բիրա-Սեպտեմբեր ֆեստ 2013>> ամենամյա փառատոնին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Կարարայի քաղաքապետին՝ Դ. Գևորգյանը վերջինիս և Կարարայի քաղաքացիներին է փոխանցել քաղաքապետի շնորհավորանքներն ու ուղերձը։ Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաև... ավելին →
Կենտրոնի փոքրիկների առաջին բաց դասին ներկա է եղել քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մանկական երկաթուղու զբոսայգում Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ կազմակերպված <<Առաջին դաս>> խորագրով տոնական միջոցառմանը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող միջոցառման կազմակերպիչները հոգացել էին, որ վարչական շրջանի բոլոր առաջին դասարանցիների համար ուսումնական առաջին օրվա երեկոն անցնի յուրօրինակ միջավայրում: Նկարչության փոքրիկ սիրահարներին տրամադրվել էին մոլբերտներ, որոնց վրա նրանցից յուրաքանչյուրը... ավելին →
Հանձնարարվել է հանրությանը պարբերաբար իրազեկել <<Հին Երևան>> ծրագրի իրականացման ընթացքի մասին
Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ գնդապես Մուշեղ Ղազարյանին... ավելին →
ԼՂՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԼՂՀ-ի կառավարության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդակցություն: Հայաստանի և Արցախի կառավարությունների ներկայացուցիչները քննարկել են Արցախում կենսաթոշակային ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները և օրենսդրական դաշտի բարելավման գործընթացը: ՀՀ կառավարության անդամները ներկայացրել են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ուղղությամբ... ավելին →
Ստեղծվել է կառավարական հանձնաժողով Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովի կազմում են` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դ. Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանը, ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ... ավելին →