Լուրեր
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց կոնֆերանսի մասնակիցներին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 12-ին հանդիպեց մերձբալթյան երկներից Հայաստան ժամանած քաղաքական գործիչների եւ քաղաքագետերի, ովքեր վաղը մասնակցելու են «Հայաստան. աշխարհաքաղաքական եւ ինտեգրացիոն հեռանկարներ» թեմայով կոնֆերանսին: «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանն Էդուարդ Շարմազանովին փոխանցեց կոնֆերանսին մասնակցելու հրավեր: ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ինտեգրացիոն... ավելին →
Ապրիլի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին: Ողջունելով պարոն Շվարցենբերգին Ազգային ժողովում` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը միջպետական հարաբերությունների զարգացման առումով: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը շահագրգռված է բոլոր ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը Չեխիայի հետ, հաշվի առնելով նաեւ այն ընդհանուր նպատակները, որ Հայաստանը հետապնդում է Արեւելյան գործընկերության... ավելին →
Ազգային ժողովն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Ազգային ժողովի ապրիլի 11-ի նիստում պատգամավորները շարունակեցին քննարկել «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը: Հարակից զեկուցող ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց, որ հանձնաժողովն ի գիտություն է ընդունել Պաշտպանի զեկույցը: Պատգամավորը դրական գնահատեց փաստաթղթի... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահին
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորեց համագործակցության հետագա ընդլայնումը բոլոր ոլորտներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` լավ են զարգանում նաեւ միջխորհրդարանական... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուն ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի նախատեսվում է մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալել երկկողմ համագործակցություն: Ողջունելով պաշտոնական այցով Երևանում գտնվող Բուխարեստի քաղաքապետին և պատվիրակության անդամներին` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և... ավելին →
Տարոն Մարգարյանը մասնակցել է զոհված ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի հուշատախտակի բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ մասնակցել է Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմանը: Հուշատախտակը, Երևանի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 28-ի որոշման համաձայն, տեղադրվել է Նոր Արեշի 35-րդ փողոցի հ. 127/2 հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածում, ուր մինչև 1993 թվականը ապրել է ազատամարտիկը: Հայկ Խաչատրյանը 16 տարեկանում կամավորական ջոկատների կազմում մասնակցել է Քելբաջարի, Կուբաթլուի... ավելին →