Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց Ջիվան Գասպարյանին12.10.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց Ջիվան Գասպարյանին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին ` մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար: Հանձնելով բարձր պարգեւը եւ շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանանալու համար` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց վաստակաշատ երաժշտի ներդրումը հայ արվեստը զարգացնելու եւ տարածելու գործում ու մաղթեց նրան առողջություն, երկար տարիների կյանք եւ հետագա... ավելին →

12.10.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Հոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի Եվրոպայի հայերի երրորդ համագումարին, որի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում հանդես կգա ողջույնի խոսքով, իսկ հոկտեմբերի 15-ին ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում: Բրյուսելում նախատեսված է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիեւիչի հետ:  ավելին →

12.10.2013

ՀՀ կառավարական պատվիրակությունը Վաշինգտոնում ԱՄՀ-ի և ՀԲ-ի ղեկավարների հետ քննարկել է փոխգործակցության առաջիկա ծրագրերը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով Հայաստանի կառավարական պատվիրակությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Վաշինգտոնում, մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Դավիթ Սարգսյանն ու Վահրամ Ավանեսյանը հանդիպումներ են ունեցել ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավարության հետ, քննարկել առաջիկա տարիներին... ավելին →

Վարչապետը մասնակցել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը12.10.2013

Վարչապետը մասնակցել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն «Այբ» կրթական ավանում մասնակցել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը: Եկեղեցին կառուցվում է բարեգործական միջոցներով: Նախատեսվում է, որ եկեղեցու շինարարությունը կավարտվի երկու տարի անց: Եկեղեցին, որի ճարտարապետն է Էրիկ Օհանյանը, կազմված է «մարդ-գրքերից»: Դրանք անձնավորված կենդանի գրքեր են, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է սբ Թարգմանիչներից մեկին: Եկեղեցու կառույցը խորհրդանշելու է այն մարդկանց, որոնց էական գրավոր... ավելին →

Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին12.10.2013

Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին

 «Ձերդ գերազանցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով առաջընթաց, բարգավաճում և զարգացում։ Հայաստանը կարևորում է Իսպանիայի հետ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նոր որակ հաղորդել հայ-իսպանական բարեկամական կապերին և փոխշահավետ համագործակցությանը՝ ի նպաստ մեր... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահին11.10.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ հայ-լատվիական հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են, ինչին մեծապես նպաստում են բարձրաստիճան փոխադարձ այցելությունները, երկկողմ հանդիպումները միջազգային համաժողովների շրջանակներում, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցության ծավալման համար:... ավելին →