Լուրեր

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ-ի կողմից

27.05.2015

 Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀԿ «Գյումրի-2» ՇԿ թիվ 17 սկզմնական կազմակերպության և երիտասարդական խորհրդի գաղափարաքարոզչական հանձնախմբի կողմից կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմանը: Միջոցառմանը ներկա էին շրջանային խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, խորհրդի անդամներ, երիտասարդներ և այլ հյուրեր:
Միջոցառման ընթացքում հակիրճ ներկայացվեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին տեղեկություններ, հնչեցին ազգագրական-հայրենասիրական երգեր և նժդեհյան թևավոր խոսքեր:
Միջոցառման ավարտին ՇԿ խորհրդի նախագահ Սուքիաս Ավետիսյանը անդամատոմսեր հանձնեց նոր երիտասարդ կուսակցականներին:

← Վերադառնալ ցուցակին