Լուրեր
Սույն թվականի մարտի 10-ին և 11-ին տեղի են ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության մի քանի սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովներ: Մասնավորապես, հաշվետու ժողովներ եղել են Կենտրոն 1, Կենտրոն 2, Կենտրոն 3 և Ջրառատ սկզբնական կազմակերպություններում: Տեղի են ունեցել սկզբնական կազմակերպության նախագահների և տեղակալների ընտրությունը, ՀՀԿ 15 համագումարի պատվիրակների առաջադրումներ, ինչպես նաև քննարվել են տարբեր հարցեր և ամփոփվել են 2013 թվականին կատարված աշխատանքների... ավելին →
Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան
Երևանի քաղաքապետարանի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ամենամյա ակցիան, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս տարի իրականացվում է մատուցվող բուժծառայությունների ու հետազոտությունների ընդլայնված ցանկով, մեկնարկում է երկուշաբթի օրվանից։ Ակցիայից օգտվել կարող են բոլոր երևանաբնակ կանայք, ովքեր հաշվառված են Երևանի որևէ պոլիկլինիկայում և ունեն բժշկական քարտ։ «Ձեզ համար, կանայք» ակցիային մասնակցում են Երևանի բոլոր բուժհաստատությունները՝ անկախ... ավելին →
Մինչև ապրիլի 15-ը մայրաքաղաքում կիրականացվի ծառերի սանիտարական էտ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքի կանաչապատման ուղղությամբ տարվող աշխատանքները, որի շրջանակում իրականացվում է հողի փխրեցում, իսկ առաջիկա օրերին էլ կներկրվի 400 հազար ծաղկասածիլ: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունում, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Զեկուցվել է նաև, որ մեկնարկել և մինչև ապիրլի 15-ը կշարունակվի ծառերի և թփերի սանիտարական էտը: Հանձնարարվել է, աշխատանքներին զուգահեռ, ապահովել... ավելին →
10.03.2014
ՀՀ համայնքներում 2014թ. մարտի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները
2014թ. մարտի 9-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել` 40 համայնքներում՝ համայնքի ղեկավարի և 43-ում՝ ավագանու անդամի ընտրություններ: Համայքների ղեկավարների ընտրությունների արդյունքում հաղթող են ճանաչվել ՀՀԿ անդամ 28 թեկնածուներ, ինչպես նաև 8 անկուսակցականներ, որոնցից 6-ն ընտրվել են ՀՀԿ աջակցությամբ: ԲՀԿ և ՀՅԴ կուսակցություններից վերոնշյալ ընտրություններում հաղթող են... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սերբիայի արտաքին գործերի նախարարին
Մարտի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը` նշեց, որ նախարարի այցը Հայաստան կնպաստի միջպետական հարաբերությունների հետագա սերտացմանն ու ընդլայնմանը: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ նշեց, որ խորհրդարանների միջեւ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն: Պարոն Աբրահամյանը կարեւորեց երկու երկրների... ավելին →
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժին
Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ պաշտոնապես բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժինը: Բացմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ գրադարանի հարկի տակ «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի բացումը լավ նվեր է հատկապես... ավելին →