Լուրեր

Քննարկումներ կանանց խորհրդում

01.07.2015

Սույն թվականի հունիսի 30-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդական կառավարման հարցերով ծրագրի ղեկավար Կատերինա Ռյաբիկոյին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գենդերային հարցերով խորհրդատու Կոմիլա Ռախիմովային և Համալսարանական կրթության կանանց ասոցիացիայի նախագահ Ջ. Հասրաթյանին: Ողջունելով հյուրերին՝ տիկին Նաղդալյանը ներկայացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մասնագետների մասնակցությամբ, աջակցությամբ և խորհրդատվությամբ ՀՀԿ կանանց խորհրդի կողմից ստեղծված աշխատանքային խմբի կատարած աշխատանքները: Քննարկվեց ՀՀԿ կանանց խորհրդի 2015-2020թթ., գործունեության պլանի նախագիծը և ուղղությունները, որն իր մեջ ներառում է Կանանց խորհրդի՝ որպես կուսակցության ինստիտուցիոնալ կառույցի գործունեության հետագա զարգացումը, կուսակցությունում կանանց դերի բարձրացումը և գործունեության ակտիվացումը, աջակցումը ՀՀ Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածությանն ու ավելացմանը , hանրապետության կին ընտրողների շրջանում կանանց քաղաքական մասնակցության կարևորության գիտակցումը և ընտրություններում կին թեկնածուներին աջակցման մշակույթի ձևավորումը, նրանց հետ համագործակցության ապահովումը, ինչպես նաև՝ կանանց դերի բարձրացմանը և իրավիճակի բարելավմանն ուղղված խնդիրները:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդական կառավարման հարցերով ծրագրի ղեկավար Կատերինա Ռյաբիկոն շնորհակալություն հայտնեց Հ. Նաղդալյանին՝ ջերմ ընդունելության, համատեղ աշխատանքի և համագործակցության համար:
ՀՀԿ կանանց խորհուրդ
 

← Վերադառնալ ցուցակին