Լուրեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հաշվի առնելով 2013թ. հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, ինչպես նաև 2013-2014թթ. աննախադեպ երկարատև ցուրտ ձմեռը, որի պատճառով տնային տնտեսությունների ջեռուցման նպատակով բնական գազի սպառման դիմաց վճարումներն էապես ավելացել են, ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է սոցիալապես անապահով` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներին 2011 թվականից ի վեր... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ
Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի հրավերով աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 30-ին այցելեցին Շարժայի Ամերիկյան համալսարան, որտեղ տեղի ունեցավ Շարժայի կառավարիչ դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամմադ ալ Կասիմիի պարգեւատրման արարողությունը, որին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, բարձրաստիճան հյուրեր, հայ համայնքի... ավելին →
Ամփոփվել են մայրաքաղաքի 5 հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծերի մրցույթի արդյունքները
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 10.06. 2013թ. հայտարարված՝ Երևանի Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը: Մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված ութ նախագծային առաջարկները և սահմանել գնահատման չափորոշիչները, ապա հանձնաժողովի անդամները,... ավելին →
Շախմատի պատանի աշխարհի չեմպիոնը հյուրընկալվել է քաղաքապետին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է շախմատի աշխարհի չեմպիոն 12-ամյա Արամ Հակոբյանին: Իմաստուն խաղի պատանի չեմպիոնն իր հաղթանակը գրանցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2013-ի դեկտեմբերին անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի և հյուրընկալության համար՝ Արամ Հակոբյանը խոստացել է զարգացնել հաջողությունն ու միշտ բարձր պահել Երևանի պատիվը՝ նորանոր հաղթանակներ գրանցելով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ,... ավելին →
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդն ի գիտություն է ընդունել նախորդ նիստի ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը: Այնուհետև խորհուրդը քննարկել և տեխնիկական փոփոխություններ է կատարել խորհրդատու «Էջիս Ինթերնեյշնլ» ընկերության հետ գործող պայմանագրում: Վերջինս... ավելին →
Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Վահան Դավթյանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Անցկացված մրցույթի արդյունքներով՝ խորհուրդը քննարկել և Վահան Դավթյանին հաստատել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում: Վահան Դավթյանը մինչ այդ աշխատել է որպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Քիմիայի բաժնի պետ: Ունի գործունեության մեծ... ավելին →