Լուրեր

15.11.2013

Փարաքար համայնքի հիմնական և միջնակարգ դպրոցներն ապահովվել են լոկալ ջեռուցման համակարգով

Փարաքար համայնքի հիմնական և մինակարգ դպրոցներում կաթսայատան կառուցման և լոկալ ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացվել են ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի անմիջական աջակցությամբ և գործընկերների մասնակի ներդրումներով: Կրթօջախներում կաթսայատան բացմանը և լոկալ ջեռուցման համակարգի գործարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Մարգարիտ Եսայանը , ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Փարաքար համայնքի ղեկավարը, համայնքը ներկայացնող հոգևորականներ և անհատներ, ովքեր... ավելին →

Վարչապետն անդրադարձել է հրատապ հարցերի. Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում14.11.2013

Վարչապետն անդրադարձել է հրատապ հարցերի. Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում

 Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչ օրակարգի ձևավորումը ուզում եմ անդրադառնալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Դուք գիտեք, որ Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները և այն գնահատել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջև, ամբողջությամբ ի կատար են ածվել: Այս առումով մենք պետք է շնորհակալություն հայտնենք Միացյալ Նահանգների վարչակազմին, քանի որ ծրագիրն էական նշանակություն ունեցավ մեր տնտեսության... ավելին →

Մամուլի հաղորդագրություն  14.11.2013

Մամուլի հաղորդագրություն

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 14-ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14-16-ը այնտեղ գումարվող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 33-րդ գլխավոր համաժողովին: Այս տարվա համաժողովին նախատեսված են քննարկումներ <<Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ հասարակական և համերաշխ տնտեսության>> թեմայով։ Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ինչպես... ավելին →

Սկսվել են մայրաքաղաքի ծաղկապատման աշնանային աշխատանքները  14.11.2013

Սկսվել են մայրաքաղաքի ծաղկապատման աշնանային աշխատանքները

 Երևանի սիզամարգերի ծաղկման շրջանը երկարացնելու նպատակով պուրակներում ու սիզամարգերում հողաշերտի տակ դրվում են բազմերանգ կակաչների սոխուկներ։ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի խոսքով՝ 2013 թվականին կատարված, վերջին տարիներին առաջին անգամ կիրառված ծաղկապատման այս եղանակը հաջողվել է։ <<Վարդակակաչների սոխուկները վերաճ են տալիս, ինչը հնարավորություն է ընձեռում տարեցտարի ավելացնել Երևանում վաղ գարնանը ծաղկող այս ծաղկատեսակների... ավելին →

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին14.11.2013

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարին

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինին: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը Հայաստանում եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Անդրեյ Սորոկինը նույնպես կարեւորեց ԵԱՀԿ-ՀՀ Ազգային ժողով համագործակցությունը... ավելին →

Ազգային ժողովը ավարտեց բյուջետային քննարկումները14.11.2013

Ազգային ժողովը ավարտեց բյուջետային քննարկումները

Նոյեմբերի 14-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցի քննարկումը տեղի ունեցան քվեարկություններ. խորհրդարանը վավերացրեց 2013 թ. հուլիսի 19-ին ստորագրված «ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը, երկրորդ ընթերցումով ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն... ավելին →