Լուրեր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել արագաչափերի տուգանքների իրավաչափությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ27.03.2014

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել արագաչափերի տուգանքների իրավաչափությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ

 Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հանձնարարականով: Խնդիրն այսօր գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և շատ հաճախ դժգոհությունների համար լուրջ դրդապատճառ է հանդիսանում. խոսքը ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքների մասին է: Որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, համաչափ են արդյոք մեր օրենսդրությանը նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունե՞նք բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան և... ավելին →

Կնվազի փոխադրամիջոցի գույքահարկի գումարի կորուստը «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը տրանսպորտային միջոցներ է ստանում27.03.2014

Կնվազի փոխադրամիջոցի գույքահարկի գումարի կորուստը «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը տրանսպորտային միջոցներ է ստանում

 ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնցով սահմանվել են ՀՀ համայնքների ղեկավարների կողմից ճանապարհային ոստիկանության ծառայություն և ՀՀ բանկեր առցանց ռեժիմով փոխադրամիջոցների համար գույքահարկի հարկային պարտավորություն չունենալու վերաբերյալ տեղեկության տրամադրման ձևը և ժամկետը: Ակնկալվում է, որ որոշման գործադրմամբ կվերանա կամ հնարավորինս կնվազի փոխադրամիջոցների գույքահարկի գծով հավաքվելիք գումարների կորուստը, ինչպես... ավելին →

Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության օրենսդրական դաշտը ՀԱԷԿ գործող էներգաբլոկը հոսանք կտա մինչև 2016թ. սեպտեմբեր Բելառուսական գյուղտեխնիկան կշարունակի աշխատել Հայաստանում27.03.2014

Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության օրենսդրական դաշտը ՀԱԷԿ գործող էներգաբլոկը հոսանք կտա մինչև 2016թ. սեպտեմբեր Բելառուսական գյուղտեխնիկան կշարունակի աշխատել Հայաստանում

 Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է Մաքսային միությանն անդամակցելու պետական քաղաքականություն, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ագրոարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը: Այսօրվա նիստում գործադիրը ուժը կորցրած է ճանաչել այդ խնդրին վերաբերող իր նախկին որոշումը: Մաքսային միության տարածքում գործում են 2013 թվականին հաստատված մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի հյութերի և հացահատիկի անվտանգության... ավելին →

Սոցիալական փաթեթի շահառուներին կմատուցվի ավելի որակյալ և մատչելի բուժօգնություն Գործադիրը ձեռնարկում է քաղավիացիայի գլխավոր վարչության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու միջոցնե27.03.2014

Սոցիալական փաթեթի շահառուներին կմատուցվի ավելի որակյալ և մատչելի բուժօգնություն Գործադիրը ձեռնարկում է քաղավիացիայի գլխավոր վարչության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու միջոցնե

 2014թ. մարտի 27-ին տեղի ունեցած հերթական նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է՝ - սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձևավորման և վարման կարգը, որի կիրառման արդյունքում ակնկալվում է սոցփաթեթի շահառուներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության, այդ նպատակով... ավելին →

Հաստատվել է մատնադրոշմային քարտադարանի գործունեության կարգը Կհամալրվեն ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները27.03.2014

Հաստատվել է մատնադրոշմային քարտադարանի գործունեության կարգը Կհամալրվեն ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները

 ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը, որով կանոնակարգվում են վերցված մատնադրոշմը և դեպքի վայրից վերցված ձեռքի հետքը մատնադրոշմային քարտարան մուտքագրելու, հաշվառելու, մատնադրոշմային տեղեկություն տրամադրելու, պահպանելու, հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները: Մատնադրոշմային քարտադարանը ոստիկանության կողմից վարվող տվյալների պահոց է, որտեղ հավաքվում, ծածկագրվում, համակարգվում և... ավելին →

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում սիրիահայերին օժանդակելու ուղղությամբ Գործադիրը կարևորում է օտարերկրյա ներդրումները Երևանի պետհամալսարանի շրջանավարտը ուսումը կշարունակի առաջատար բուհում27.03.2014

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում սիրիահայերին օժանդակելու ուղղությամբ Գործադիրը կարևորում է օտարերկրյա ներդրումները Երևանի պետհամալսարանի շրջանավարտը ուսումը կշարունակի առաջատար բուհում

 Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սիրիահայերին և հատկապես Քեսաբի բնակիչներին աջակցելու քայլերին: Նշելով այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, մասնավորապես Ազգային Ժողովի պատգամավորների ներկայացրած հարցերը ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ, Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը նույնպես ձեռնարկում է մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու քայլեր: Վարչապետը հերքել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն միտքը, թե իբր կառավարության... ավելին →