Լուրեր

16.07.2013

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եւ Պետական Դումայի նախագահներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից ցավակցություն հայտնելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի եւ Պետական Դումայի նախագահներին ու խորհրդարանականներին Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար... ավելին →

Ամփոփվեցին Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստի աշխատանքները16.07.2013

Ամփոփվեցին Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստի աշխատանքները

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-14-ը աշխատանքային այցով գտնվում էր Բելառուսի Հանրապետությունում: Մինսկում խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին: Այցի ընթացքում փոխխոսնակը հանդիպումներ է ունեցել Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկու հետ: Հայկական պատվիրակությունը հանդիպել է Բելառուսի ԱԺ... ավելին →

Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների և բակային տարածքների լուսավորության ծրագիրը  16.07.2013

Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների և բակային տարածքների լուսավորության ծրագիրը

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրվել արտաքին լուսավորությամբ ապահովել շահագործման հանձնվող բոլոր փողոցները, բակերը, այգիներն ու պուրակները: Երևանի 2013թ. զարգացման ծրագրերի համաձայն՝ մայրաքաղաքի լուսավոր փողոցների ցանկը կհամալրվի ևս 14-ով: Տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում 9 փողոցներում... ավելին →

Շարունակվում են անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները  15.07.2013

Շարունակվում են անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը: Ըստ այդմ, նախորդ շաբաթ կատարված շրջայցերի արդյունքում պարտավորությունները չկատարած 142 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը... ավելին →

Վարչապետը ծանոթացել է ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման աշխատանքներին15.07.2013

Վարչապետը ծանոթացել է ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման աշխատանքներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինհրապարակ, որը կառուցվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տարածքով, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին15.07.2013

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին

Հուլիսի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը կարեւոր համարեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկասի երկրներ եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ժամանակահատվածում կձեռնարկվեն... ավելին →