Լուրեր
Կայացել է Սոս Սարգսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստում որոշվել է, որ մեծանուն դերասանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ին՝ «Համազգային» պետական թատրոնում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-13:30-ը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում,... ավելին →
Վարչապետը ծանոթացել է «Մենթոր Գրաֆիկս» ընկերության կողմից իրականացվող ՏՏ ոլորտի զարգացման ծրագրերին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Թումո ստեղծարար կենտրոնում տեղակայված «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակում ստեղծված պայմաններին և գործունեությանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր մասնակիցներին՝ վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրում այս բնագավառում արձանագրվող հաջողությունների կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում,... ավելին →
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-3-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 13 հարց: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-3-ի ԱԺ չորսօրյա նիստերի... ավելին →
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային հաստատությունների ջեռուցման ապահովման ու վերանորոգման աշխատանքները: Ծրագրի արդյունքում ջեռուցման համակարգերով կապահովվի մայրաքաղաքի 16 գրադարան: Դրանցից 12-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Նշենք, որ ծրագիրն այս տարի ամբողջանում է, և մայրաքաղաքի բոլոր գրադարանները... ավելին →
Կառավարությունը մշակում է շինարարության ոլորտը խթանելու ծրագիր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով բավարար հիմք է ստեղծվում օտարերկրացիների հոսքը Հայաստան խրախուսելու, նրանց կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար: Նշելով, որ սա շինարարության ոլորտը խթանելու ծրագրի բաղկացուցիչ մասն է, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես,... ավելին →
Հայ-չինական հարաբերություններն մշտապես ունեն դինամիկ զարգացման միտում. Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։ Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ՝ վարչապետը չին ժողովրդին մաղթել է երջանկություն և բարեկեցություն: Անդրադառնալով հայ-չինական երկկողմ հարաբերություններին՝ կառավարության ղեկավարը հատկապես ընդգծել է տարբեր բնագավառներում երկու երկրների միջև դինամիկ զարգացող փոխգործակցությունը: ... ավելին →