Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Աէրացի-Չարբախ շրջանային կազմակերպության թիվ 7 Ս/Կ ժողովը
2016թ. հունվարի 29-ին տեղի ունեցավ ՀՀԿ Աէրացի-Չարբախ շրջանային կազմակերպության թիվ 7 Ս/Կ ժողովը` 2015թ կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով։ Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպութան կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Մարտին Շարբաթյան, ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպութան կազմակերպիչ Արայիկ Գալստյան և Աէրացիա-Չարբախ շրջանային կազմակերպության նախագահ Հայրապետ Հայրապետյանը: Ժողովին հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահներ... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի ծննդյան օրը: Բանակ, որը, լինելով մեր անկախ պետականության թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, ստեղծման օրվանից 24 տարի անց արդեն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է ու վստահորեն ապահովում է ոչ միայն մեր հայրենիքի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը: Հաղթանակած մեր բանակի տոնը նաև ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու բոլոր այն հերոս... ավելին →
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ: Մեր ազգային բանակը ստեղծվել է հազարավոր հայորդիների անկոտրում կամքի, բանակաշինության գործի նվիրյալների և հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ: Այս տարիների ընթացքում մեր բանակը գործով է ապացուցել իր մարտունակությունը, հանդիսանալով տարածաշրջանային անվտանգության ու կայունության կարևոր գործոն և շարունակում է վստահորեն ու պատվով կատարել իր առջև դրված խնդիրները:... ավելին →
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Այսօր տոնն է մեր բանակի, որի շարքերում ծառայելը պատիվ ու առաքելություն է: Նա այն բանակն է, որը կանգնած է 25 տարեկան դարձող մեր անկախության ակունքներում. նա մեր անկախության բանակն է: Նա այն բանակն է, որ մեր ներկայի ու ապագայի գրավականն է, խաղաղության երաշխավորը. նա խաղաղության բանակն է: Նա այն բանակն է, որին հավատում ենք առանց վերապահման եւ առանց ձեւականության՝ նրա... ավելին →
Հունվարի 28-ին Հայոց բանակի օրվա առթիվ Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամներն այցելեցին սահմանին հերոսաբար զոհված պայմանագրային զինծառայող Սևակ Ալբերտի Ասլիկյանի(զոհվել է Ջողազի դիրքում 2012 թ.-ին) և Հայոց բանակի սպա Տիգրան Սամվելի Սիմոնյանի(զոհվել է ՊԲ Եղնիկներ կոչվող զորամասի N դիրքում) հարազատներին: Երիտասարդ ՀՀԿ-ականները դրամական փոքրիկ օգնություն հատկացրին զոհվածների ընտանիքներին, հարազատների հետ հիշեցին տղաների կարճ, բայց... ավելին →
Տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 43 ս/կ ժողովը
2016թ-ի հունվարի 28-ին տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիվ 43 ս/կ ժողովը: Օրակարգում 2015թ-ի կատարած աշխատանքների ամփոփումն էր և 2016թ.-ին կատարվելիք աշխատանքների ծրագիրը: Ժողովին մասնակցում էր Երևանի քաղաքապետի տեղակալ Մալաթիա-Սեբաստիա տ/կ նախագահ Դ. Օհանյանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ա. Ալեքսանյանը: Հաշվետու զեկույցով հանդես եկավ թիվ 43 ս/կ նախագահ Գ. Հովհաննիսյանը: Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում... ավելին →






