Լուրեր

Ապամոնտաժվում են 4-րդ կարգի վթարայնության շենքերը25.02.2014

Ապամոնտաժվում են 4-րդ կարգի վթարայնության շենքերը

 4-րդ կարգի վթարայնության, նախկինում բնակելի 2 շինությունների քանդման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մասնավորապես, Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքը, որը նախկինում բնակեցված հանրակացարանային շենք էր, ամբողջությամբ կապամոնտաժվի 2 շաբաթում, հավաստիացրել է քանդումն իրականացնող ընկերության տնօրեն Էդիկ Վարդանյանը։ «Վտանգ ներկայացնող հնարավոր ինքնափլուզումը կանխելու նպատակով այս շինության ապամոնտաժումն առաջնային դիտվեց։ Հաշվի առնելով շենքի վթարայնության կարգն ու ապամոնտաժելիս վտանգի աստիճանը՝... ավելին →

Մեկնարկել են Համահայկական ձմեռային առաջին խաղերը25.02.2014

Մեկնարկել են Համահայկական ձմեռային առաջին խաղերը

 Ծաղկաձորում Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման հանդիասավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր: Ողջունելով ձմեռային խաղերի մասնակիցներին և հյուրերին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ 15-ամյա պատմության ընթացքում, ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, համահայկական խաղերը հուշում են, որ պահանջված են:... ավելին →

Ներկայացվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի ծրագրերը, ամփոփվել են Բոլոնիայի քարտուղարության աշխատանքները25.02.2014

Ներկայացվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի ծրագրերը, ամփոփվել են Բոլոնիայի քարտուղարության աշխատանքները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում՝ նվիրված ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարության ներկայացուցիչները: ՀԱՀ պատմության, կրթական,... ավելին →

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում25.02.2014

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում

Փետրվարի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի օժանդակությամբ խորհրդարանում տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում» միջոցառումը: Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ միջոցառման նպատակն է խորացնել խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակությունների միջեւ արդեն իսկ առկա համագործակցությունը: Միջոցառմանը ներկայացված էին Ազգային ժողովի 12 մշտական... ավելին →

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի հետ25.02.2014

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի հետ

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Դեսպան Թիան Չանչունը գոհունակություն հայտնեց Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակության՝ փետրվարի 14-16-ի Հայաստան այցի առթիվ` վստահեցնելով, որ այն ավելի կխորացնի միջպետական եւ միջկուսակցական հարաբերությունները: Դեսպանը նշեց, որ հայ-չինական հարաբերություններն ունեն երկարամյա պատմություն եւ ներդաշնակ զարգանում են բոլոր բնագավառներում:... ավելին →

Հարգանքի տուրք Զորավար Անդրանիկի հիշատակին25.02.2014

Հարգանքի տուրք Զորավար Անդրանիկի հիշատակին

 Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելել են Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի... ավելին →