Լուրեր
Երևանի քաղաքապետարանը և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը համատեղ նվեր են պատրաստում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի համար։ Մայիսյան տոներից հետո Ստեփանակերտ են տեղափոխվելու 4 քանդակները, որոնք այս օրերին քանդակում են քոլեջի ավագ կուրսերի ուսանողները։ Քանդակները տեղադրվելու են Ստեփանակերտի պուրակներում։ «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկեցինք Երևանի քաղաքապետարանի կողմից քանդակներ նվիրել Ստեփանակերտին։ Քաղաքապետը հաճույքով ստանձնեց այդ... ավելին →
Գարնանային մաքրման աշխատանքներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շաբաթվա բոլոր օրերը հայտարարված են սանմաքրման օրեր: Քաղաքապետարան, վարչական շրջան, համատիրություն համատեղ աշխատանքի արդյունքում մաքրվում են բակերը, ճանապարհների երթևեկելի գոտու հարակից տարածքներն ու կանաչ գոտիները: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող գարնանային մաքրման աշխատանքների շրջանակում մաքրվում են նաև այն վայրերը, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են աղբավայրերի։ Սանմաքրման... ավելին →
Ընթացքի մեջ են ծառերի էտման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների կողմից վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքները: Էտման աշխատանքներ են իրականացվում ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում: Կախված ծառի տեսակից, կատարվում է ագրոպահանջներին համապատասխան էտ՝ ապահովելով ծառերի բնականոն աճը: Էտի շրջանակում որոշ ծառեր նաև գեղարվեստական ձևավորում են... ավելին →
Բարելավվում են սոցիալական ոլորտի օրենսդրական կարգավորումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցներից ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության անդամները: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է սոցիալական հարցերի ոլորտում... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին
ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցում են ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչ քաղաքական ղեկավարներ, երկրների նախագահներ, վարչապետեր, նախարարներ։ ԵԺԿ գագաթնաժողովին ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, որոնք վերաբերվում են... ավելին →
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 21-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 24-27-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելո մասին որոշման նախագծում ընդգրկվել է 5 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 91 հարց,... ավելին →