Լուրեր

Արմավիրցի ՀՀԿ-ական երիտասարդները գրքեր նվիրեցին համաքաղաքացիներին

19.02.2016


Փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց <<Նվիրիր գիրք անծանոթին>> խորագրով ակցիա, որի շրջանակներում երիտասարդ ՀՀԿ-ականները իրենց կարդացած գրքերից նվիրեցին համաքաղաքացիներին:

Օրը հիշարժան դարձնելու և ընթերցասիրության նկատմամբ արժևորող վերաբերմունք զարգացնելու նպատակով Արմավիր քաղաքի տարբեր հատվածներում գիրք նվիրելուն զուգահեռ ՀՀԿ-ական երիտասարդները անցորդների համար արտասանեցին Հովհաննես Թումանյանի քառյակներից, քանի որ օրը համընկնում է ամենայն հայոց բանաստեղծի 147-ամյակի հետ:

Ակցիային մասնակից անցորդների գոհունակություն և խանդավառություն արտահայտող հայացքները փաստեցին այն մասին, որ այսօրվա սերունդը ևս բարձր է գնահատում գրքի և գրագիտության դերն իր կյանքում: 

← Վերադառնալ ցուցակին